Իշխանությունների ոչ գրագետ գործունեության արդյունքում մենք չկարողացանք մոբիլիզացնել մեր ուժերը ՀՀ-ում, Արցախում, որ կարողանանք պատերազմի հաղթական ելք ապահովել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Վերջին պատերազմի ընթացքում մեր պարտության պատճառներից մեկն այն է, որ բանակն իր թիկունքը շատ թույլ զգաց, մենք ամուր թիկունք չկարողացանք ապահովել: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Հայ ժողովրդի պատմության մեջ կարմիր թելով անցել է, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է եղել, այս իշխանությունների օրոք այդ միասնականության գաղափարը ոչնչացվեց: Իշխանությունների ոչ գրագետ գործունեության արդյունքում մենք չկարողացանք մոբիլիզացնել ողջ հայ ժողովրդին, չկարողացանք մոբիլիզացնել մեր ուժերը Հայաստանում, Արցախում, բոլոր մարզերում, որ կարողանանք թիկունք կանգնել բանակին և մեր հաղթական ելքը կարողանանք ապահովել»,-ասաց Օհանյանը:
Նրա խոսքով՝ տարիներ ի վեր, իշխանությունը գնահատել է ՀՀ-ի շուրջ անվտանգության միջավայրը, եղել են ներքին, արտաքին, տարածաշրջանային, ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական բազմաթիվ սպառնալիքներ, որի շուրջ Հանրապետության ղեկավարությունը միշտ աշխատել է:
«Առաջին սպառնալիքը տնտեսության աճի մակարդակն է, համեմատած Ադրբեջանի Հանրապետության հետ, երկրորդը՝ ժողովրդագրական խնդիրներն են, որքան շատ լինի մեր երկրի բնակչությունը, այնքան կարող ենք անվտանգ պահել մեր երկիրը, այնպես որ Հայաստանն ու Արցախը ավելի անվտանգային և տնտեսական գործոն էին տարածաշրջանում, քան Հայաստանը այսօր՝ առանց Արցախի: Եվ երրորդ սպառնալիքը քաղաքական ռեսուրսներն են, որոնց աճը և նվազումը ազդել է մեր երկրի ներքին և արտաքին վտանգների վրա»:
Օհանյանը նշեց, որ 2018 թվականին խոշոր հարված հասցվեց մեր քաղաքական ռեսուրսներին. «Տարիներ ի վեր մենք բանակցային մեծ ներուժ, պոտենցիալ էինք հավաքել և 30 տարի երկիրը պահել խաղաղ վիճակում, բայց այս իշխանությունների անգրագետ գործունեության ընթացքում այդ ռեսուրները ոչնչացվեցին, դա էլ հնարավորություն ստեղծեց հակառակորդի համար՝ սկսել մարտական գործողություններ: 2000-2008, 2010 թվականներից հետո ներգաղթ է եղել, բայց այսօր այնպիսի պայմաններ են, որ ժողովուրդը ուզում է լքել հայրենիքը, սակայն չպետք է նայել իշխանություններին, այլ՝ ամուր կառչել այս տարածաշրջանից»:
Նրա խոսքով՝ մտահոգությունը ոչ թե նրանում է, որ պարտություն կրեցինք պատերազմում, այլ որ այսօրվա իշխանությունների կողմից ճիշտ ղեկավարում չկա.
«Ես ունեմ ճշգրիտ տվյալներ, որ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունից հետո մեր իշխանությունները բանավոր կերպով են ցուցում տվել Կուբաթլու, Զանգելան, Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից հեռացնել զորքերը առանց որևիցե սահմանազատման, ինչ է թե այն կողմից թուրքն ու ադրբեջանցին եկել են GPS-ով ու ասել՝ հեռացեք մեր սահմաններից: Իսկ ո՞վ է ասել, որ աՅդ սահմանները ադրբեջանցունն ու թուրքինն էր: Հիմա էլ ուզում ենք, որ Մեղրիի, Սյունիքի տարածքով ճանապարհներ ունենանք»,-ասել է Օհանյանը:

Աղբյուրը՝ tert.am