Քաղաքական

06.04.2021 15:11


Նիկոլ Փաշինյանի ու Վաղարշակ Հարությունյանի կողմից դիրքը չարաշահելու մասին Օնիկ Գասպարյանի հաղորդման հիմա վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

Նիկոլ Փաշինյանի ու Վաղարշակ Հարությունյանի կողմից դիրքը չարաշահելու մասին Օնիկ Գասպարյանի հաղորդման հիմա վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՔԾ-ից։

Ինչպես ավելի տեղեկացրել ենք՝ վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմում ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Ընդ որում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, մինչդեռ՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։

Այս հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։

Այս խորագրի վերջին նյութերը