Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից ոմանք խիստ են վատացել, այնպես, որ դեղերն էլ չեն օգնում
Ռուսական ОРТ-ին, հանրահայտ հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, ինչ խոսք, կարևոր էր և տպավորիչ: Հարցազրույցը հրապարակվել է, կարելի է և ճիշտ է, իհարկե, ինքնուրույն դիտել, լսել և հետևույթուն անել, եթե մինչ այս չեք դիտել: Այդ առումով անտեղի ու անշնորհակալ գործ է բովանդակությունը վերաշարադրելը, ինչով չենք էլ պատրաստվում զբաղվել: Մյուս կողմից, խիստ հետաքրքրական են նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հետ կապված այլ հանգամանքներ, որոնք արժե և՛ արձանագրել, և՛ դիտարկել:
Ամենից առաջինն, իհարկե, ռուսական՝ պետական մասնաբաժնով ու գլխավորը համարվող հեռուստաալիքի ընդգծված ուշադրությունն է Հայաստանի պաշտոնաթող նախագահի, նրա ներկա գործունեության, մոտեցումների, գնահատականների և ծրագրերի նկատմամբ: Ըստ որում, դա սոսկական ուշադրություն չէ. Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալվել էր թե՛ ОРТ-ի, թե՛ ռուսական հեռուստալրագրության, հեռուստահրապարակախոսության թերևս ամենից նշանակալի ներկայացուցչին՝ Պոզներին:
Բայց ամենից ուշագրավն այս դեպքում նաև այն է, որ ռուսական գլխավոր հեռուստաալիքը Հայաստանի պաշտոնաթող նախագահին հյուրընկալում է Հայաստանի պաշտոնավարող վարչապետ համարվողի՝ Ռուսաստան կատարելիք աշխատանքային այցի ուղղակիորեն նախաշեմին: Առհասարակ և, օրինակ, պաշտոնական այցերի նախօրեին, ընդունված է, որ հյուրընկալող պետության առավել ազդեցիկ լրատվամիջոցը հարցազրույց է վերցնում այցելել պատրաստվող բարձրաստիճան հյուրից: Ճիշտ է, նիկոլ փաշինը աշխատանքային այցով է ապրիլի 7-ին Մոսկվա մեկնելու՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման, բայց այս դեպքում հարցը նրա այցի կարգավիճակը չէ: Հարցը Ռուսաստանի պետական վերաբերմունքն է: Եթե սրան ավելացնենք նաև այն, որ Պուտինն ու Քոչարյանն օրերս քննարկել են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական հարցերը, ապա պատկերն ամբողջական կդառնա։
Դա, իհարկե, շատ լավ հասկանում են նաև «թավշյա գելխեղդը» և իր «խեղդոները»: Հասկացաք, թե ո՛վ և ովքե՛ր: Նրանք այլ հարցերում են տգետ կամ միտումնավոր տգետ ձևանում, իսկ նման բաները, ինչպես տատս կասեր՝ «շան պես ջոկում են»:
Ժողովրդախոսակցականով ասած՝ «ոմանք» խիստ են վատացել և՛ հարցազրույցի փաստից և ուղեկից հանգամանքներից, և՛ բուն հարցազրույցի բովանդակությունից: Այնպես են վատացել, որ դեղերն էլ չեն օգնում՝ պատկերավոր ասած:
Ու դրանով է պայմանավորված այն վայրիվերո, կարելի է ասել՝ «թավշաբարո», այսինքն՝ կեղտակոլոլ, կոյուղաբարբառ, ագրեսիվ ու ստերով փաթեթավորված ռեակցիան, որ դրսևորվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, առանձին դեպքերում՝ նույնիսկ նախքան հարցազրույցը և հարցազրույցի հեռարձակման ընթացքում:
Բնականաբար, այդ հիստերիկ, եթե չասվի՝ վայնասունային արձագանքը գալիս է աղմկող նիկոլականների ա) վախից, բ) սեփական թուլությունից և դրա գիտակցումից, գ) մարդկային թափոն ու ոչնչություն լինելուց:
Հասկանալի է, իհարկե, որ եթե լինեն «արտահերթ ընտրություններ», ապա որքան մոտենա դրանց անցկացման օրը, սրանք դառնալու են ավելի ագրեսիվ, անտանելի, բայց չեն դադարելու ողորմելի ու եղկելի լինել:
Ի դեպ, երբ սրանք ասում են, թե՝ «վերջ թավիշին», ի՞նչ նկատի ունեն: Չէ՞ որ 3 տարի առաջ, այս օրերին, սրանք, այս սորոսաթուրքական թափոնը Հայաստանի իշխանությունը զավթեց նաև ու առավելապես «թավշե» մարտավարության հաշվին, այսինքն՝ ֆիզիկական բախման կամ առճակատման չգնալու ցուցադրականությամբ: Դա, հնարավոր է, ինչ-որ տեղ կաշկանդեց այն ժամանակվա իշխանություններին, որոնք հիմնականում ձեռնպահ մնացին սորոսաթուրքական հեղաշրջումը բնում խեղդելու ուժային-ոստիկանական գործողությունների դիմելուց:
Ինչևէ, երբ նիկոլականները ասում են՝ «վերջ թավիշին», դա ընդամենը նշանակում է, որ պատրաստ են բռնության ենթարկել և սպանել իրենց ճիշտ անունով՝ «թուրք ու դավաճան» բնորոշողներին: Լավ: Բայց երբ ասում են՝ «վերջ թավիշին», դա նշանակում է նաև՝ վե՛րջ այդ «թավշյա» թափոնին զուսպ ու մեղմ վերաբերվելուն: Դրա մասին էլ արժե չմոռանալ:

Արմեն Հակոբյան