Մեկնաբանություն

06.04.2021 15:11


Ինչո՞ւ է մռմռում Արման Բաբաջանյանի թուրքամետ հետույքը

Ինչո՞ւ է մռմռում Արման Բաբաջանյանի թուրքամետ հետույքը

Հարցի պատասխանը վերնագրում արդեն կա։ Թուրքամետ է, դրա համար էլ մռմռում է։ Մնում է միայն հստակեցնել, թե այս անգամ ինչ առիթով է մռմռացել այդ բազմաչարչար հետույքը։

Հայաստանում թուրքական 5–րդ շարասյան առաջամարտիկ Արման Բաբաջանյանին հերթական անգամ հունից հանել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հյուրընկալվելը ռուսական «ОРТ»–ով հեռարձակվող Վլադիմիր Պոզների հաղորդմանը։

Այս թուրքատուին նյարդայնացրել է Քոչարյանի հարցազրույցը, և նա շտապել է հարցերի շարք գրել, թե բա Պոզները թող այս հարցերը տար։ Ուշագրավն այն է, որ Արմանն իր թեման էլ է հարցերում ներառել։ Ավելի ճիշտ՝ իր հետ տեղի ունեցածը։

«Հարցրե՞ց 2006թ ընդդիմադիր թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալության և ազատազրկման մասին»,–հեռակա կարգով Պոզներին է դիմում թուրքամետ հետույքի տեր Արմանը։ Նա ակնարկում է, թե, իբր, Քոչարյանի նախագահության տարիներին իրեն որպես ընդդիմադիր թերթի խմբագիր են ձերբակալել ու ազատազրկել։

Նկատենք, որ սույն «անկախ» պատգամավորը (մեր ողջույնները փողի դիմաց Արմանին ցուցակ վերցրած Էդմոն Մարուքյանին), ինչպես միշտ, ստում է ու խեղաթյուրում իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Արման Բաբաջանյանին Քոչարյանի նախագահության տարիներին ձերբակալել ու ազատազրկել են փաստաթղթերը կեղծելու միջոցով բանակից ապօրինաբար փախչելու համար։ Կա ապացուցված հանցանք և օրինական դատավճիռ։ Այս դասալիքին դատել են ու ճիշտ են արել։

Ի դեպ, առանձին դետալ սույն թուրքատուի մասով։ Սա իր սեփական մոր դեմ է ցուցմունք տվել, որ դատվելուց խուսափի։ Բայց անգամ մամային փուռը տալու գնով դա իր մոտ չի ստացվել։ Ահա այս տեսակն ու իր նման սորոսաթուրքական շրջանակներն են ոռնում Ռ․ Քոչարյանի թեմայով։

Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ պոռնիկներ են, սըր։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը