Ադրբեջանի ԱԱՆ նախկին գեներալները կալանավորվել են կեղծման, շորթման և չարաշահման մեղադրանքներով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է ազգային անվտանգության նախկին նախարարության երկու գեներալների կալանավորման մանրամասները:
Քրեական գործը հարուցվել է քաղաքացիների դիմումների հիման վրա, հայտնում է Turan-ը:
ԱԱՆ գլխավոր քննչական վարչության պետ աշխատելու ժամանակահատվածում Մովլան Շիխալիևը ենթակաների հետ միասին «կեղծել է 9 քրեական գործերով հանցանշանները և ծառայողական լիազորությունները չարաշահելով՝ կատարել է տարբեր կոռուպցիոն հանցագործություններ, շորթել խոշոր չափերի կաշառքներ, սպառնալիքի միջոցով յուրացրել գույք և խոշոր չափով դրամական միջոցներ»:
Ռազմական հակահետախուզության վարչության նախկին պետ Նիզամի Շիրինովը աշխատելու ժամանակահատվածում «խոշոր չափի կաշառքներ է ստացել ԱԱՆ Ակադեմիա անձանց ընդունելու, ծառայության վայրը փոխելու համար, սպառնալիքի միջոցով յուրացրել է գույք և դրամական միջոցներ»:
Մովլան Շիխալիևը և Նիզամի Շիրինովը ներգրավված են որպես մեղադրյալ, երկուսն էլ կալանավորված են: Հատկանշական է, որ նշված անձինք ԱԱՆ-ում են աշխատել այն ժամանակ, երբ գերատեսչությունը ղեկավարում էր Էլդար Մահմուդովը: Նա 2015 թվականին հեռացվել էր, իսկ նախարարության 21 ավագ սպաներ քրեական պատասխանատվության էին ենթարկվել և կալանավորվել: Մեկ տարի անց ԱԱՆ-ն վերակազմավորվել էր և դրա կազմից հանվել էր արտաքին հետախուզությունը: Չնայած ԱԱՆ-ում իսկական հանցավոր ցանցի ստեղծմանը, Էլդար Մահմուդովը չի տուժել և մինչև հիմա բիզնեսով է զբաղվում՝ բնակվելով իր վիլլաներում:

Աղբյուրը՝ news.am