Վարչապետ դառնալուց առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր տնտեսական թռիչքաձև աճ։ Նիկոլն ասում էր նաև, որ ունի կախարդական փայտիկ։ Մարդիկ հավատացին նրան։
Վարչապետ դառնալուց հետո Նիկոլն սկսեց մուննաթ գալ իր պողոսների վրա, թե բա այ թամբալներ, գնացեք ձեր գլխի ճարը տեսեք, հետո ի՞նչ, որ կախարդական փայտիկ եմ խոստացել, չհավատայի՛ք։
Հետո եկավ, այսպես կոչված, տնտեսական հեղափոխության փուլը։ Պարզվեց, որ Նիկոլի պատկերացմամբ՝ տնտեսական հեղափոխությունը ոչխար պահելն է, ավտոմեքենաների հին կուզովները հավաքելը և ՀԴՄ կտրոն պահանջելը։
Կորոնապատերազմի ժամանակ Նիկոլը մի փոքր անկեղծացավ ու հայտարարեց, որ ինքն ուրախ է, որ տնտեսությունը փլուզվելու է և երկիրը հողին է հավասարեցվելու՝ վերածվելով մեծ շինհրապարակի, քանզի իրենց ուզածը դա էր։
«Ուզում էինք փլուզել, բայց չէինք կարողանում, հիմա ինքն իրեն ամեն ինչ փլուզվում է և դա լավ է»,-հայտարարեց Նիկոլը։
Մեր տնտեսությունը, իրոք, փլուզվեց, բայց փոխարենը նոր բան չկառուցվեց։ Ընդամենն ասֆալտից ատկատներ ստացան Նիկոլենք ու Խաչատուր Սուքիասյանի բիզնեսը ծաղկացրին։ Փլուզում եղավ Արցախում՝ պետականության կորստի տեսքով։ Արցախի բեկորները շինհրապարակ են հիշեցնում, բայց շինարարություն չկա։
Ստացանք պատերազմ ու խայտառակ կապիտուլյացիա, թեև հակառակի մասին էին խաբում Նիկոլն ու Արծրունը։
Պատերազմը վերջնականապես բացահայտեց նիկոլենց թուրքական դեմքը։ Հիմա սրանք թուրքամետ քարոզ են սկսել։
Նիկելոնք հայտարարում են, որ տնտեսական հեղափոխությունը լինելու է Թուրքիայի միջոցով։ Ջուրն ու պղինձը կծախեն ու լավ կապրեն։ Թե քանի «չորքոտանի» կհավատա այդ բլեֆին, թողնենք Նիկոլի սոցիոլոգներին։ Նրանք ավելի լավ են հաշվում նիկոլականներին։
Իրականությունն այն է, որ Նիկոլենք Հայաստանում թուրքական նախագծի իրագործման քարոզ են տանում։
Կա տեսակետ, որ Թուրքիան կարող է տնտեսապես կլանել Հայաստանը ու այն վերածել Աջարիայի։ Դա իրականում այդպես չէ։ Ի տարբերություն Աջարիայի՝ Թուրքիան ուզում է ոչ թե տնտեսապես կլանել Հայաստանը, այլ վերացնել մեր երկիրը։ Բայց դե թուրքական նախագծի քարոզիչների համար դա խնդիր չէ և նույնիսկ շանս է։ Իրենց կաշիները փրկելու շանս։
«Տնտեսական հեղափոխություն»․ դուբլ-2 (թուրքական նախագիծ)

Կորյուն Մանուկյան