Քթի վիրահատությունից հետո Ուրցաձորի 30-ամյա բնակիչը մահացել է, ասում են` կորոնավիրուսով է վարակվել. համայնքի ղեկավար
Երեկ առավոտյան քթի միջնապատի վիրահատությունից հետո Ուրցաձոր համայնքի 30-ամյա բնակիչ է մահացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը:
«Նորմալ երիտասարդ էր, կամավոր գնացել է վիրահատվելու, քանի որ քթի միջնապատը իրեն շատ խանգարել է: Իհարկե, ես լսելով եմ ասում, բայց ասում ե՝ն վիրահատությունից հետո նաև կորոնվիրուսով է վարակվել, տաքություն, բարդություններ են եղել, և չի կարողացել փրկվել»,-ասաց նա:
Նա նշեց, որ երիտասարդի խնդիրը բարդացած է եղել և ամեն օր հետաձգել է բժշկի դիմելը: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ վիրահատությունը եղել է Վեդու բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխվել է Երևան:
«Սովորական, իր հող ու ջրով ապրող մարդ էր, սեփական մեքենան էր վարում, երեք անչափահաս երեխա ունի, որոնցից երկուսը զույգ են»,-ասաց Ռաֆիկ Անդրեասյանը: