Քաղաքական

06.04.2021 12:31


ՀՀ Կառավարությունից զանգահարել են ռուսական Առաջին ալիքի ղեկավարությանը՝ պահանջելով չհեռարձակել Քոչարյանի հարցազրույցը Պոզների հետ

ՀՀ Կառավարությունից զանգահարել են ռուսական Առաջին ալիքի ղեկավարությանը՝ պահանջելով չհեռարձակել Քոչարյանի հարցազրույցը Պոզների հետ

Ինչպես հաղորդում է Arm Voice տելեգրամյան ալիքը՝ հղելով աղբյուրներին ռուսական Առաջին ալիքում, հենց որ հայտնի դարձավ, որ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին, ՀՀ Կառավարությունից հիստերիկ զանգ է ստացել Առաջին ալիքի ղեկավարությունը, պահանջով հանել հաղորդումը եթերից։

Ի պատասխան՝ Առաջին ալիքի ղեկավարությունն ասել է, որ ո՛չ մի առնչություն չունի Վլադիմիր Պոզների հաղորդմանը հրավիրված հյուրերին։

Միևնույն ժամանակ ռուսաստանաբնակ մեդիամագնատ, հայազգի լրագրող, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր Արամ Գաբրիելյանովը տելեգրամի իր ալիքում նույնպես հաստատեց այդ տեղեկությունը։

Այս խորագրի վերջին նյութերը