Լրահոս

06.04.2021 11:48


22 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 760 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

22 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 760 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 760 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 873-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4559-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 712 է, ընդհանուր առողջացածներինը՝ 177 601, փաստացի բուժվողներինը՝ 15 712: Մեկ օրում արվել է 3470 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 880 290 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը