Լրահոս

06.04.2021 09:41


Երևանում Hyundai Elantra-ն բախվել է երկաթե դարպասներին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա

Երևանում Hyundai Elantra-ն բախվել է երկաթե դարպասներին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 101 տան երկաթե դարպասներին, այնուհետև առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն դեպքի վայրում վիրավոր մարդ չի հայտնաբերվել:

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը