Ա. Ադիբեկյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի աստեղային ժամն անցել է»
–Լևոն Տեր–Պետրոսյանի աստեղային ժամն անցել է,– այս մասին «7օր»–ին ասել է «Սոցիոմետր» ՀԿ նախագահ Ահարոն Ադիբեկյանը։
Նրա խոսքերով՝ Լևոն Տեր–Պետրոսյանն ունեցել է քաղաքական գործչի ամենաբարձր՝ 82% վարկանիշ 1991–ին։
Ա. Ադիբեկյանի կարծիքով Լևոն Տեր–Պետրոսյանի աստեղային ժամը 2008–ը չէր, այլ 1991–ը։
–Նրա աստեղային ժամն անցել է. նա կարող է լավագույն դեպքում փորձել հին մարզիկների նման անել՝ դուրս են գալիս, հետո նորից վերադառնում են սպորտ, բայց իրենց նախորդ ցուցանիշը երբեք չի կրկնվում,– ասել է Ա. Ադիբեկյանը։
Ընդ որում, Լևոն Տեր–Պետրոսյանը, Ա. Ադիբեկյանի համոզմամբ, որպես նախագահ ավելի է ընդունվում, քան որպես վարչապետ կամ քաղաքապետ։
–Նա այսօր առավելագունը կարող է իր առաջնորդած մարդկանց բերել իշխանության ու փորձել կանգնել 2–րդ պլան։ Բայց դա նա պետք է աներ, երբ առաջին նախագահ էր,– ասել է Ա. Ադիբեկյանն ու ընդգծել, որ Լևոն Տեր–Պետրոսյանն իր համար կադրեր չի պատրաստել ու իր «կալիբրի» ևս մեկին չունի, այդ իսկ պատճառով ընդդիմությունը միավորվեց ու իրեն հրավիրեց առաջնորդության։

7or.am