Քաղաքական

05.04.2021 21:27


Տիրան Խաչատրյանն ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի գործով դատական առաջին նիստը նշանակվել է մայիսի 4-ին

Տիրան Խաչատրյանն ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի գործով դատական առաջին նիստը նշանակվել է մայիսի 4-ին

ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Դանիելյանի, Ազգային հերոս, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ-ի գործով դատական առաջին նիստը նշանակել է 2021 թվականի մայիսի 4-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պահանջել է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը