Երևանի թույլ տված սխալները ՌԴ-ի հետ հարաբերություններում պարտության հանգեցրին պատերազմում․ Տարասով
Երեւանի թույլ տված սխալները Ռուսաստանի հետ հարաբերություններում պարտության հանգեցրին պատերազմում: Այս մասին ապրիլի 5-ին «Նովոստի Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ճիշտ եզրակացություններ անի պատերազմի արդյունքներից եւ, ելնելով դրանից՝ կառուցի իր հարաբերություններն այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Ռուսաստանն է:
«Արեւմուտքը, որը, ըստ տրամաբանության, պետք է մասայական աջակցություն ցուցաբերեր ժողովրդավարական Հայաստանին, ընդհանրապես պասիվ էր: Դա չարտահայտվեց ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ հիմա (օրինակ՝ 2 միլիարդ դոլարի կամ եվրոյի չափով օգնության տեսքով տնտեսության խթանման համար)»,-ասաց նա:
Փորձագետը նպատակահարմար է համարում եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը եւ տարածաշրջանում քաղաքական վստահության ձեւավորումը (Երեւանի եւ Բաքվի միջեւ):

Աղբյուրը՝ news.am