«Քաղաքացու օր» սահմանող-նշող... կեղծավորները, որ բազմահազար քաղաքացիների մահի ու աղետի են մատնել
Ոչ միայն զավեշտ, այլև դառնաղի ծաղր է. օտար ու թշնամական ուժերի քողարկված աջակցությամբ անարյուն հեղաշրջմամբ Հայաստանի իշխանությունը զավթած փաշինյանական հակահայ հանցախումբը, իշխանազավթումից գրեթե 1 տարի անց, «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարեց՝ սահմանելով «Քաղաքացու օր»: Սահմանել էին, որ այդ՝ զուտ նիկոլ փաշինի կողմից իշխանությունը զավթելուն նվիրված «տոնը» նշվելու է յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը: Դե դա այն «տոնն» է, որի ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող բիոմասսանՄաշտոցի պողոտայի վրա«իջևանյան խոզ» է խորովում ու չտես-գյոռմամիշի նման զխկտվում...
Բայց դա դեռ իր հերթին: Վերջին օրերին սոցցանցերում խոսակցություններ են շրջանառվում, թե իբր որոշվել է այս տարի «Քաղաքացու օրը»՝ նիկոլի բրդուճախեղդման պռազդնիկը նշել... Ապրիլի 24-ին՝ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի օրը: Մարդիկ, բնականաբար, վրդովվում են: Ոչ բոլորը, բայց ովքեր նիկոլաթուրք չեն, վրդովվում են, ինչը միանգամայն բնական է: Առավել ևս, եթե նկատի ունենանք նիկոլ փաշինի վարած թրքահպատակ «քաղաքականությունը», սրանցից ամեն ինչ սպասելի է:
Սակայն, իրենք չեն կարող իրենց բստրած «Քաղաքացու օրը» նշել Ապրիլի 24-ին: Իրենց իսկ ընդունած «օրենքով» չեն կարող: Բանն այն է, որ օրենքում կատարված նիկոլական լրացումը սահմանում է. «Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»:
Այս տարի մայիսի 1-ը շաբաթ է, ինչից ուղղակիորեն բխում է, որ «Քաղաքացու օրը» պետք է նշվի ապրիլի վերջին կիրակի օրը, այսինքն՝ ապրիլի 25-ին: Հասկանալի է, իհարկե, որ ժամանակին այդ «հանճարեղ» լրացումը հորինելիս՝ հատուկ տարել ու մայիսի 1-ի հետ են շաղկապել, թեպետ կարող էին շատ ավելի պարզ գրել, որ եթե ապրիլի վերջին շաբաթ օրը Ապրիլի 24-ն է, ապա հենց հաջորդ օրը՝ ապրիլի 25-ին են քեֆ-ուրախություն, պրասպեկտի մանղալ-խորոված և այլ թավշյա դմփ-դմփ-հու-ոտ տժժիկներ անելու:
Այս հարցում՝ նկատի ունենք «Քաղաքացու օր» շինծու «տոնը», շատ ավելի խորքային հանգամանքներ կան: Ամենից առաջինը այն է, թե ովքե՛ր են այդ «տոնը» սահմանելու ջատագովները եղել, ովքե՛ր են սահմանել, ովքե՛ր են այն «տոնելու» հարցում տոն տվողները:
Հանրահայտ է, որ դա նիկոլ փաշինի և իր «թուրքական քայլերգ» խմբոնի նախաձեռնությունն է, իրենց ցանկությունը, գրածը, սահմանածը և այլն: Իսկ ովքե՞ր են սրանք, այս փարիսեցիները, այս կեղծավոր-գլխակերները:
Ամենից առաջ, և դա բազմապատիկ խորհրդանշական է, «Քաղաքացու օր» են մոգոնել ու սահմանել այն անձը և նրա գլխավորած այն իշխանախումբը, որի իշխանավարման օրոք և, որի աղետաբեր, անձեռնահաս կամ ուղղակի դավաճանական գործունեության հետևանքով միայն կորոնավարակից ընդհանուր առմամբ արդեն իսկ ավելի քան 4.000 քաղաքացի է մահացել: Սա, եթե պաշտոնական վիճակագրության վրա հիմնվենք:
«Քաղաքացու օր» է սահմանել, նշել ու պատրաստվում է նշել մի իշխանություն՝ նիկոլ փաշինի գլխավորությամբ, որ քաղաքացիներին հազարներով կործանման է տարել իր իսկ քայլերի հետևանքով տեղի ունեցած պատերազմում, տասնյակ հազարավոր քաղաքացիների դարձրել է հայրենազուրկ, տնազուրկ, առհասարակ, երկիրն ու ժողովրդին նետել է աղետի հորձանուտը:
Ի դեպ, թափանցիկության, հաշվետու լինելու դրոշակներով ու լոզունգներով իշխանությունը զավթած նիկոլ փաշինն ու իր գլխավորած խմբոնը մինչ օրս քաղաքացիներից գաղտնի են պահում պատերազմում զոհվածների, վիրավորվածների, անհայտ կորածների, թշնամու գերության մեջ գտնվողների թվերն ու տվյալները: Իսկ ամենատարբեր փորձագետներ, մեկնաբաններ նշում են, որ զոհվել է առնվազն 5․000 քաղաքացի, վիրավորվել ու հաշմվել է ավելի քան 10.000 քաղաքացի:
«Քաղաքացու օր» է սահմանել ու պատրաստվում է նշել մի խմբոն, որը, նիկոլ փաշինի գլխավորությամբ՝ ամենալկտի ու ցինիկ եղանակներով, ամեն կերպ սահմանափակել է քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները՝ խոսքի, մամուլի ազատությունը, տեղաշարժման և ցույցերի ազատությունները, ոտնահարել է մարդկանց կյանքի իրավունքը, սեփականության իրավունքը: Մի իշխանություն, որ շուրջ 1 տարի արտակարգ դրություն ու խելահեղ սահմանափակումներ է մտցրել, որ ուղղակի տուգանքախեղդ է արել հասարակությանը:
«Քաղաքացու օր» է սահմանել ու պատրաստվում է նշել նիկոլ փաշինն ու իր հանցավոր խմբոնը, որոնք հիմա էլ ամբողջ թափով լծված են սեփական հայրենիքում քաղաքացիների ապրելու իրավունքի ոչնչացմամբ:
Գնացեք, «իջևանի խոզի» չալաղաջ խեղդեք ապրիլի 25-ին, եթե շատ եք ուզում, բայց մի՛ ասեք, որ քաղաքացի եք:
«Քաղաքացու օր» սահմանող-նշող... կեղծավորները, որ բազմահազար քաղաքացիների մահի ու աղետի են մատնել
Ոչ միայն զավեշտ, այլև դառնաղի ծաղր է. օտար ու թշնամական ուժերի քողարկված աջակցությամբ անարյուն հեղաշրջմամբ Հայաստանի իշխանությունը զավթած փաշինյանական հակահայ հանցախումբը, իշխանազավթումից գրեթե 1 տարի անց, «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարեց՝ սահմանելով «Քաղաքացու օր»: Սահմանել էին, որ այդ՝ զուտ նիկոլ փաշինի կողմից իշխանությունը զավթելուն նվիրված «տոնը» նշվելու է յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը: Դե դա այն «տոնն» է, որի ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող բիոմասսան Մաշտոցի պողոտայի վրա «իջևանյան խոզ» է խորովում ու չտես-գյոռմամիշի նման զխկտվում...

Արմեն Հակոբյան