Լրահոս

05.04.2021 15:52


Ադրբեջանական SOCAR-ը մինչև ապրիլի 15-ը Հայաստան կտեղափոխի շուրջ 150 մլն խմ ռուսական գազ

Ադրբեջանական SOCAR-ը մինչև ապրիլի 15-ը Հայաստան կտեղափոխի շուրջ 150 մլն խմ ռուսական գազ

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), «Գազպրոմ էքսպորտ» ռուսական ընկերության հետ կարճաժամկետ պայմանագրի համաձայն, Հայաստան կտեղափոխի մինչև 150 մլն խմ ռուսական գազ, հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը, գրում է EADaily-ն։

Մարտի 17-ին «Գազպրոմ էքսպորտը» հայտնել է, որ SOCAR-ի հետ կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել ռուսական գազի փոխադրման վերաբերյալ, որը թույլ կտա շարունակել մատակարարումները Հայաստանի սպառողին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գլխավոր գազատարի պլանային նորոգման աշխատանքների ընթացքում։

Նշվում էր, որ նորոգման աշխատանքները կարող են մոտ երեք շաբաթ տևել։ Դրանց ավարտից հետո գազը կփոխադրվի նախկին երթուղով՝ ՌԴ-ի և Վրաստանի սահմանով։

«Պայմանագիրը ենթադրում է մինչև 150 միլիոն խորանարդ մետր գազի փոխադրում»,-հայտնել է Ահմեդովը։

Հայտնի է, որ դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման այս ժամանակավոր երթուղին գործելու է մինչ ընթացիկ տարվա ապրիլի 15-ը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը