Թուրքական շինարարական ընկերությունները կմասնակցեն ԼՂ-ի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցման աշխատանքներին
Թուրքական շինարարական ընկերությունները կարևոր մասնակցություն կունենան Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներին, հայտնում է Anadolu-ը։
Այս մասին լրատվական գործակալությանը տեղեկացրել է PASHA բանկի գործադիր տնօրեն Սենք Էյնեհանը՝ նշելով, որ Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայի շինարարական փորձը ներդնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներում։
Էյնեհանն ասել է Ադրբեջանն արդեն 1,3 միլիարդ դոլար է ուղղել նախագծերի իրականացմանը. հաջորդ տարիներին ֆինանսավորումն ավելանալու է:
PASHA բանկի գործադիր տնօրենն ընդգծել է, որ իր բանկը կմասնակցի 100 կիլոմետր երկարությամբ Վանադա (Ֆիզուլի) - Շուշի ճանապարհի ու Վարանդայի օդանավակայանի կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am