Լրահոս

05.04.2021 11:07


22 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 479 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

22 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 479 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 479 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 113-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4535-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 880 է, ընդհանուր առողջացածներինը՝ 176 889, փաստացի բուժվողներինը՝ 15 687: Մեկ օրում արվել է 3581 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 876 820 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը