Այս իշխանությունը ՀՀ սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է, իրականացնում է ծրագրեր, որոնք բխում են թուրք-ադրբեջանական շահերից․ տնտեսագետ
Այսօրվա իշխանությունը մեր երկրի սոցիալական, տնտեսական, աշխարհաքաղաքական անվտանգության, և, ընդհանրապես, մեր երկրի գոյության թիվ մեկ սպառնալիքն է, որովհետև այն ծրագրերը, որոնք հիմա իրականացնում է, թուրք-ադրբեջանական երկար տարիների շահերից բխող ծրագրեր են։ Տնտեսությունը հյուծելն իրենց ծրագրերից մեկն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ տնտեսական վիճակին։
Նրա խոսքով՝ ճգնաժամը հաղթահարելու համար պետք է լինեն հակաճգնաժամային հետևողական ծրագրեր, և իրավիճակից ելք գտնելու համար պահանջվում են սկզբունքային ծրագրային գործողություններ, որոնք չեն լինի պատահական ու պահի թելադրանքով։
«Իրավիճակը պետք է ամբողջական, խորքային ու առարկայական գնահատվի, և որևէ կերպ չպետք է անտեսվեն այն մակրոգործոնները, որոնք բերել են այս վիճակին։ Անհրաժեշտ է համատեղել բոլորի ջանքերը, ճգնաժամի դեմ պայքարը պահանջում է համախմբում։ Բոլորը պետք է հավաքվեն մեկ նպատակի շուրջ, իսկ դրա համար պետք է բոլորս որդեգրենք ճիշտ վարքագիծ, բայց ստի, կեղծիքի «թագավորությունը», որը ձևավորել է օրվա իշխանությունը, անորոշությունները դարձել է անչափելի։ Նույնիսկ իշխանության յուրային բիզնեսմենների համար ակնհայտ են անորոշությունները, այդ պատճառով անգամ նրանց կողմից ներդրումներ չկան»,-ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ բաց տնտեսության պարագայում նաև արտաքին գործընկերների հետ հարաբերություններն են կարևոր, և թե դու ինչ ուղենիշ ես վերցրել, ու դա որքանով է իրական։
«Եթե հույսդ դրել ես, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունենալու ես տնտեսական հարաբերություններ, դա ի սկզբանե կեղծ ու ոչ իրականանալի ճանապարհ է։ Իսկ իշխանությունը բոլոր ուղղություններով՝ ՌԴ, Իրան, Չինաստան, հարաբերություններն ակնհայտորեն վատացրել է։ Օրինակ՝ այսօրվա «խմբակն» ամեն ինչ արել է, որ Իրանի հետ հարաբերություններն առնվազն չլավանան, նաև պետք է հաշվի առնել Իսրայելում դեսպանատուն բացելու հանգամանքը։ Չինաստանի շահին հարվածող քայլեր ենք անում, որոնց պարտադրանքը չկար։ Այն ծրագրերը, որ մինչև իշխանազավթումը կային ՀՀ-ի ու Չինաստանի միջև, սառեցված կամ չեղարկված են»,-նշեց Ավետիսյանը։
Ըստ տնտեսագետի՝ ձախողումները հանրային կյանքի բոլոր ոլորտներում են, և իշխանությունն այժմ առնվազն մեկ սկզբունքի պետք է հետևի՝ «մի վնասիր»։
«Առաջարկում եմ՝ մինչև մեր երկրի քաղաքական կյանքից վերջնական հեռանալը գոնե հիմա ոչինչ չանեն․ դա մի քանի անգամ ավելի արդյունավետ է մեր պարագայում, քան իրենց գործողությունները, որովհետև իրենք պոպուլիզմով, ստով ու կեղծիքով ավելի մեծ անորոշություններ են ստեղծում։ Կրճատվել է անվանական աշխատավարձը, սպառողական ապրանքների գները հունվար-փետրվարին աճել են 9 տոկոսով։ Գնաճը շարունակվում է, իրենց ապաշնորհության պատճառով համավարակը նորից գլուխ է բարձրացրել: Բոլոր խնդիրները թողած՝ զբաղված են միայն սեփական աթոռները պահելով»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։