Վրաստանի 33-ամյա քաղաքացին Երևանում DAF-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 33-ամյա Դավիթ Սեպարիշվիլին իր վարած DAF մակնիշի բեռնատարով Շիրակի փողոցի 2/8 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել ինքնությունը դեռևս չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։