Մեկնաբանություն

04.04.2021 10:43


Քայլարածների «դուխով» ձվերը և ուրիշի «ձվերից» կախված երկիրը

Քայլարածների «դուխով» ձվերը և ուրիշի «ձվերից» կախված երկիրը

Հայաստաանում ձվի դեֆիցիտ է։ Ավելի ճիշտ՝ պետական կառավարման համակարգում ուղեղի դեֆիցիտ է, ինչն էլ հանգեցրել է, մասնավորապես, ձվի դեֆիցիտի։

Դեֆիցիտը բերել է գների աճի, ինչն էլ հարամել է հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիների տոնը։

Նիկոլական անդեմ չինովնիկներից մեկը հայտարարել է, որ ձվի շուկայում դեֆիցիտը կարող է սաբոտաժի արդյունք լինել։ Անասնաֆերմայում էլ էր այդպես․ բոլոր վատ բաները կապում էին «Ձնագնդիի» չարագործությունների հետ։

Եթե մի քիչ այլ ժամանակներում ապրեինք, ապա ձվի սաբոտաժ անողներին կկոչեին տրոցկիստներ, իսկ եթե ավելի հետ գնայինք՝ ռոյալիստներ։

Քայլարածներից այլ բան պետք չէ սպասել։ Նրանց մոտ «ձվերն» էն գլխից դեֆիցիտ են եղել։ Հույսները դրել են դեմագոգիայի ու ստի վրա։

Ուղեղը՝ որպես մարմնի մաս, չալոների մոտ միշտ սաբոտաժի է ենթարկվել։ Թուրքի առաջ կզած անդուխ իշխանություն է նիկոլական իշխանությունը։

Սրանց դուխը միայն գլխարկի վրա է գրված։ Մնացած առումներով կչկչան հավ են հիշեցնում, որոնք ձայնները գլուխներն են գցում, բայց տակները ձու չկա։

Մեր երկրում ձվի դեֆիցիտ կա, քանզի պետականության դեֆիցիտ է առաջացել։ Հայաստանը կախված է Ռուսաստանի «ձվերից», Արցախի Նիկոլն էլ (դե՛, Արայիկ Հարությունյանը, էլի՛) ամեն օր խաղում է Մուրադովի «ձվերի» հետ, որպեսզի կարողանա Ստեփանակերտի ԺԷԿ–ի պետ խաղալ։

Սա՛ է Հայաստանի այսօրվա պատկերը։ Այնպես որ ձվի դեֆիցիտի վրա մի զարմացեք։ Նաև՝ մի զայրացեք։ Զայրացեք ու վախեցեք ուղեղի դեֆիցիտից։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը