Փաշինյանի իշխանության գործողությունների արդյունքում ժողովրդից 20-22 մլն դոլար են գողացել
Politik.am-ը գրում է․ Վերջին շաբաթվա ընթացքում ձվի գինը աննախադեպ աճ Է արձանագրել: Վերջին օրերին մեկ ձուն վաճառվում է մինչև 240 դրամ: Իշխանությունները որևէ հոդաբաշխ բացատրություն չեն ներկայացրել, թե ո՞րն է ձվի նման թանկացման պատճառը:
Որպեսզի ձվի թանկացման մասին մեր գնահատականը ոչ օբյեկտիվ չլինի, մենք կդիմենք Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ օգնությանը: Մեզ այդ հարցում կօգնի ներկայումս պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Փաշինյանի ընտանեկան թերթն ու Վահագն Հովակիմյանը հրաշալի կարողացել են բացատրել, թե ինչո՞ւ են նման թանկացումներ լինում. «Դեկտեմբերի 25-ից հունվարի 2-ը ձվի գինը աննախադեպ բարձրացավ, եւ մի պահ շուկաներում մեկ ձուն 80 դրամ արժեր: Շրջափակման տարիներից ի վեր Ամանորի տոներին Հայաստանում այդ մթերքի գինը նման թռիչք չէր ունեցել:
Պաշտոնական տվյալներով, 2000 թ. Հայաստանում մոտ 400 մլն ձու է սպառվել, իսկ 2001-ին միայն Հայաստանի թռչնաբուծականներն են այդքան ձու արտադրել եւ իրենց արտադրանքի մոտ 20 տոկոսը արտահանել են Վրաստան: Տեղական ձվի արտադրության աճին զուգահեռ ներմուծումը նվազել է: Եթե 2000-ին ընդամենը 15.6 միլիոն ձու էր ներկրվել Հայաստան, ապա 2001 թ.՝ մոտ 10 միլիոն:
Առնվազն վերջին 2 տարիներին ձվի շուկան տեղական արտադրողների վերահսկողության տակ է հայտնվել, հետեւաբար, Ամանորի նախօրեին կամ ձու արտադրողները իրենք են արհեստական դեֆիցիտ ստեղծել եւ գինը բարձրացրել, կամ էլ սխալ են հաշվարկել շուկայի պահանջարկը: Երկրորդ տարբերակը կարելի է բացառել, որովհետեւ եթե ձվի թանկացումը ձու արտադրողների կամքից անկախ էր առաջացել, ապա կարելի է ասել նրանք վնաս են կրել: Այս դեպքում առնվազն տարօրինակ է, որ ձու ներկրելու միջոցով չեն փորձել իրավիճակը շտկել, համենայն դեպս, փաստ է, որ շուկաներում տեղական արտադրության ձու էր միայն վաճառվում: Մնում է ենթադրել, որ այդ թանկացումը նախապես ծրագրված եւ կարելի է ասել՝ փայլուն իրագործված տնտեսական աֆյորա էր: Հայաստանում ամսական մոտ 30- 33 միլիոն ձու է սպառվում, իսկ դեկտեմբեր եւ ապրիլ ամիսներին՝ Ամանորի եւ Զատիկի տոների ընթացքում 40 միլիոնից ավելի: Հետեւաբար, մոտավոր հաշվարկներով նախատոնական թանկացման արդյունքում առանց որեւէ լրացուցիչ ներդրման ձվի առեւտրով զբաղվողները մոտ 1 միլիոն դոլարի հավելյալ եկամուտ են ունեցել, քանի որ սովորականից շուրջ 30 դրամ ավելի թանկ են այդ ապրանքը իրացրել եւ սովորականից 7-8 միլիոնով ավելի:
Բնականաբար, առանց իշխանական լծակների օգտագործման գործը գլուխ չէր գա, թեկուզեւ այն պատճառով, որ գործի կազմակերպիչները համոզված պիտի լինեին, որ ոչ ոք, ասենք, դեկտեմբերի 27-ին կամ 28-ին դրսից ձու չի ներկրի եւ «խաղը» չի ձախողի: Իսկ նման երաշխիքներ կարող էին տալ միայն իշխանավորները, բնականաբար, որոշակի «հոնորարի» դիմաց»,-ահա այսպես էր բացատրվում Հովակիմյանի 2002 հունվարի 18-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածում:
Վահագն Հովակիմյանի նման հեղինակավոր լրագրողին դժվար է չհավատալ: Եթե նա գտնում է, որ ձուն կարող է միայն իշխանության հրահանգով թանկանալ և նպատակը ժողովրդից միլիոններ գրպանելն է, ուրեմն հենց այդպես էլ եղել է:
Հիմա ստացվում է, որ այս մի քանի օրերի ընթաացքում Փաշինյանի իշխանության գործողությունների արդյունքում ժողովրդից առնվազն 20-22 մլն դոլար գումար են գողացել: Վստահ ենք, որ սկզբունքային, սահմանադրագետ պատգամավոր Հովակիմյանը ԱԺ-ում կբարձրացնի այս հարցը: Կարող է այս անգամ էլ ոչ այդքան ոճային կոստյումով խնդիրը բարձրացնել, այստեղ խնդիրը հարցի բովանդակությունն է: