Պուտինը, ըստ սոցհարցման արդյունքների, գլխավորել է Ռուսաստանի ամենագրավիչ տղամարդկանց վարկանիշային աղյուսակը
SuperJob հետազոտական պորտալի կողմից հազարավոր ռուսաստանցիների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դերասաններ Դմիտրի Նագիևը և Դանիլա Կոզլովսկին հայտնվել են Ռուսաստանի ամենագրավիչ տղամարդկանց առաջատար եռյակում:
Բարդ քաղաքական տարին, կարծես, գրեթե չի անդրադարձել Վլադիմիր Պուտինի արտաքին հմայքի վրա, գրում է SuperJob-ը՝ հավելելով, որ այսօր նրան Ռուսաստանի ամենագրավիչ տղամարդն է համարում տղամարդկանց 18, կանանց` 17%-ը։
Պատվավոր երկրորդ տեղում կանայք քվեարկել են Դմիտրի Նագիևի օգտին. խարիզմատիկ դերասանին գեղեցիկ է համարում ռուս կանանց 3%-ը: Նրան մի փոքր զիջում են դերասաններ Դանիլա Կոզլովսկին և Կոնստանտին Խաբենսկին. նրանց գեղեցիկ է համարել հարցված կանանց 2%-ը։
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց շրջանում որպես ամենագեղեցիկ տղամարդ Վլադիմիր Պուտինի անունը հիշատակելուց բացի գերակշռել է «Ռուսաստանի ամենագրավիչ տղամարդը ես եմ» պատասխանը։
Հարցումն անցկացվել է ընթացիկ տարվա մարտի 22-31-ը`18 տարին բոլորած երկու հազար քաղաքացու շրջանում:

Աղբյուրը՝ tert.am