Աշխարհ

03.04.2021 18:45


Ռումինիայի առողջապահության նախարարը 360 դոլարով տուգանվել է դիմակ չկրելու համար (լուսանկար)

Ռումինիայի առողջապահության նախարարը 360 դոլարով տուգանվել է դիմակ չկրելու համար (լուսանկար)

Ռումինիայի առողջապահության նախարար Վլադ Վոյկուլեսկուն պաշտպանական դիմակ չկրելու համար տուգանվել է 360 դոլարով, հաղորդում է տեղական Digi 24-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մարտի 29-ին լրագրողները լուսանկարել են՝ ինչպես է Վոյկուլեսկուն խորհրդարանի նախասրահում առանց դիմակի խոսում մեկ այլ տղամարդու հետ։

Ավելի ուշ երկրի առողջապահության նախարարը պարզաբանել է, որ դիմակը հանել էր ջուր խմելու նպատակով, սակայն ընդունել է իր մեղքը։

«Անկասկած, ես սխալ էի, և ամբողջ քննադատությունն արդարացված է։ Կանոնները պետք է պահպանվեն»,-ասել է նա։

Գերատեսչության ղեկավարը երկրի կառավարությունում երկրորդ պաշտոնյան է, որին տուգանել են հակահամաճարակային կանոնները խախտելու համար: Մարտի վերջին հասարակական վայրում առանց դիմակի շրջելու համար 120 դոլարով տուգանվել էր աշխատանքի նախարարը։

Նշվում է՝ երկու պաշտոնյաներն են վճարել են տուգանքները։

Երկրում գործում է կարանտինային խիստ ռեժիմ։ Բոլոր պետական և մասնավոր ընկերությունները պարտավոր են անցնել աշխատանքի հեռավար ռեժիմի։ Արգելվում է տոնական միջոցառումների անցկացումը։ Բացի այդ, արգելված է տոնավաճառների, ցուցահանդեսների աշխատանքը։ Սահմանափակումները գործելու են մինչև ապրիլի 13-ը։

vlad voiculescu fara masca

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը