Մեկնաբանություն

03.04.2021 12:50


Ինչու են գերակտիվացել նիկոլական թրքահպատակները

Ինչու են գերակտիվացել նիկոլական թրքահպատակները

Բավական է ընդամենը թռուցիկ հայացք նետել վերջին օրերի լրահոսին, որպեսզի արձանագրես ակնհայտը. թրքահպատակ նիկոլ փաշինի համահպատակները գերակտիվացել են և անհատական ինքնաոչնչացման գնով առաջ են հրում «թուրքերը մեր ախպեեե՜րն են» կործանարար «օրակարգը»:

Միայն վերջին երկու-երեք օրվա ընթացքում իրարահաջորդ փայլատակումներով աչքի ընկան նիկոլ փաշինի ԱԺ փոխնախագահ լենա նազարը, ում համար, պարզվում է, «լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»: Նրանից հետ չմնաց մեկը, ում անգամ «ուսապարկ» չես անվանի, քանզի ուսապարկը բավականին օգտակար իր է, որը կարող է վիրավորվել հովիկ աղազարի նման մեկի հետ համեմատվելու համար: նիկոլ փաշինի այս մի համահպատակն էլ «դուխով» հայտարարեց, թե Քարվաճառը անհիշելի ժամանակներից բնիկ թյուրքական է եղել...

Բնականաբար, թվարկվածը նիկոլական թրքահպատակների կամ նիկոլաթուրքերի եզակի դրսևորումներ չեն: Ավելին, նման դրսևորումներն ինտենսիվ շարունակվելու են, ինչը թույլ է տալիս մի շարք ենթադրություններ անել նման գերակտիվության շարժառիթների և պատճառների վերաբերյալ:

Նախ, չի կարելի անտեսել զուտ անհատական գործոնը: Նկատի ունենք այն, որ նիկոլ փաշինի հակահայ խմբոնում այժմ ծավալվել է ներքին սուր մրցակցություն՝ իրենց թրքահպատակ «թավշապետի» հռչակած խեղկատակության՝ «արտահերթ ընտրությունների» նախաշեմին «թուրքական քայլերգի» ցուցակում հայտնվելու և այդ ցուցակի անցողիկ տեղում հայտնվելու համար: Այնպես որ, զանազան լենանազարներ ու հովիկաղազարներ, նետվելով թուրքական շահերի ակնհայտ սպասարկման, առաջին հերթին ձգտում են նիկոլ փաշինի աչքը խոթել իրենց հավատարմությունը թե՛ անձամբ դավաճանաֆյուրերին, թե՛ նրա «թուրքական մարշին»:

Սրանց կողմից թուրքական շահերի սպասարկման դիտարկվող ակտիվությունը, բնականաբար, ուղղակիորեն շաղկապված է օրացույցի, այսինքն՝ ապրիլի, ավելի կոնկրետ՝ Ապրիլ 24-ի հետ: Սրանք, որքան կարող են, վազելու են լպստելու իրենց թուրք տերերի քստիկները, որպեսզի ցույց տան, որ իրենք էն գլխից ուրացյալ են, իրենք ոչ միայն չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլև ժխտում են, որ նման ոճիր է եղել, կարճ ասած՝ իրենք մանկուրտ են ու հակահայ, համարյա՝ նույն ցեղասպան թուրքն են, եթե ոչ՝ ավելի վատը:

Ժամանակը կարող է լինել երրորդ հնարավոր պատճառը, որ սրանց մղում է նման ակտիվության, ըստ որում, արդեն լրիվ բացեիբաց, առանց շղարշների ու ակնարկների, այլ ամենաուղիղ ձևով Թուրքիայի շահերի սպասարկմանը (մնում է, որ կանգնեն և բացեիբաց թքեն Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի վրա, այն բուլդոզերով հողին հավասարեցնեն ու, մի՛ կասկածեք, այս թրքահպատակները դրան էլ են ընդունակ):

Ժամանակը՝ երկակի իմաստով: Նախ՝ իրենք ժամանակ չունեն, շտապում են, «արտահերթ ընտրություններ» են հռչակել, երկրորդ՝ սրանց թուրք տերերն են շտապեցնում, որովհետև որոշակի տարածաշրջանային ծրագրեր ունեն, որոնց գրաֆիկում պետք է նաև նիկոլաթուրքերը տեղավորվեն:

Մյուս պատճառը, որ սրանք Հայաստանում բացահայտորեն Թուրքիայի հետ ախպերանալու գերագրեսիվ քարոզարշավ են տանում, որ երևի մի հատ էլ Էրդողանից ներողություն են ուզում խնդրել, որ Քարվաճառը, որ նույնն է, թե՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը համարում են թուրքական տարածքներ և այլն, և այդպես շարունակ, այն է, որ... իրենք անպատիժ են մնացել: Այսինքն, սրանք, տեսնելով, որ ոչ մեկը իրենց պատասխանատվության չի ենթարկել, համոզվելով, որ ոչ մեկը իրենց չի փորձում շանսատակ անել պետության ու ազգի դեմ արդեն իսկ գործած աններելի հանցանքների համար՝ ավելի են լկտիացել: Անպատիժ մնացած ոճիրը ծնում է ավելի մեծ ոճիրներ, գրգռում է ոճրագործների ախորժակը: Դա աքսիոմ է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը