Փաշինյանն ընդհանրապես չի հասկանում՝ ինչ է խոսում, երբ խոսում է ռազմական հարցերի մասին. Խրամչիխին․ «Ժողովուրդ»
«Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ռուսական «Իսկանդեր» համակարգի կիրառման թեման դեռ շարունակում է ակտուալ մնալ։ Նկատենք, որ պատերազմի ընթացքում «Ինչո՞ւ «Իսկանդերը» չի կիրառվում» հարցն ամենահաճախ քննարկվողներից էր, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով» արտահայտությունն էլ տարածաշրջանային սկանդալ դարձավ։
Բանն այն է, որ ռուսական կողմը շատ ցավոտ արձագանքեց այս հայտարարությանը, իսկ Արդբեջանն էլ շարունակում է սրել իրավիճակը։ Բանն այն է, որ Ադրբեջանի ականազերծման գործողությունների գործակալությունը հայտնեց, որ Շուշի քաղաքում տարածքների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 2 պայթած հրթիռների բեկորներ, և սա այն դեպքում, երբ ռուսական կողմից հայտարարություն էր հնչել, թե պատերազմի ժամանակ «Իսկանդեր» համակարգը չի կիրառվել։
Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ Փաշինյանն ընդհանրապես չի հասկանում՝ ինչ է խոսում, երբ խոսք է գնում ռազմական հարցերի մասին։
«Իսկ թե ինչ է ցանկանում Ադրբեջանը սրանով, չգիտեմ, սակայն զինված է ռուսական սպառազինությամբ և պետք է որ չցանկանա այն հեղինակազրկել»,-ասաց Խրամչիխինը:
Նա գտնում է, որ այդ հրթիռների կիրառումը պատերազմի ընթացքը չի փոխել, քանի որ պատերազմի ընթացքը կփոխեր կիրթ ղեկավարությունը՝ իր կիրթ գործողություններով»,-գրում է թերթը: