Եթե ՀՀ-ի վերջնական ընտրությունը կանգ չառնի ռուսական «Sputnik V»-ի վրա, դա կնշանակի միայն մեկ բան՝ թաքնված մարտահրավեր Մոսկվային․ Գրիգորի Տրոֆիմչուկ
Տարածաշրջանային և ռազմաքաղաքական հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ամբողջ աշխարհն այժմ կարող է տեսնել, թե ինչ է կատարվում պատվաստանյութերի թեմայի շուրջ, որը, ըստ իրեն, ցավոք, դարձել է ավելի շատ քաղաքական, քան զուտ բժշկական:
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանը նախ խոսում էր այն մասին, որ մարտից հայաստանցիները պատվաստվելու են ռուսական Sputnik V պատվաստանյութով, սակայն օրերս հայտարարեց բրիտանական AstraZeneca գնելու և նրանով շահառու խմբերին մասսայական պատվաստելու մասին։
«Աշխարհում երբեք այսքան մեծ արագությամբ այլ հիվանդությունների պատվաստանյութերի նման տեսականի չի ստեղծվել, հիվանդությունների, որոնք բավականին շատ են, բայց տասնամյակներ շարունակ հնարավոր չէ հաղթահարել: Սա հարցը քաղաքական հարթություն է տանում,-ասաց նա՝ հավելելով, որ եթե փնտրենք այս վիրուսի՝ COVID-19-ի հայտնվելու պատճառները, ապա կլինի հիմնական հարցի պատասխանը, թե ում էր պետք այս ամենը,-Եվ միայն դրանից հետո պարզ կդառնա, թե ինչպես պաշտպանվել այս սպառնալիքից: Ինչ-որ մեկը կոչ է անում տեղի ունեցողը անվանել ասեղնաբուժություն՝ «անհասկանալի է ինչից է և ինչով», և այս վարկածը նույնպես պետք է մանրամասն քննարկվի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում շուրջը»։
Նա, շարունակելով խոսել ընդհանրապես թեմայի շուրջ, նկատեց, որ դրա վերաբերյալ շատ հարցեր դեռ պարզ չեն, և ավելին, բժիշկները չեն կարող բարձրաձայն խոսել դրանց մասին:
«Ի դեպ, Հայաստանի տարածքում կան կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ժամանակին ստեղծվել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, և որոնց գործունեությունը նույնպես ամբողջովին հասկանալի չէ: Զարմանում եմ, թե ինչու այդ մասնագիտացված հաստատությունները չկանխեցին վիրուսի պայթյունը, չնայած թվում է, որ նրանք դրա համար էլ ստեղծված էին»,-նշեց նա։
Խոսելով արդեն, մասնավորապես, Հայաստանի արած քայլերի մասին՝ Գրիգորի Տրոֆիմչուկը նշեց, որ թվում է, թե այստեղի ներկայիս ղեկավարությունը շարունակում է հետապնդել իր «առանձնահատուկ, մեղմ ասած, տարօրինակ գիծը»՝ շարունակելով Ռուսաստանի մոտ բարձրացնել իր նկատմամբ անվստահության աստիճանը:
«Ընդհանրապես, այս բնութագրական առանձնահատկության մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ․ դա սկսվեց այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը դանդաղեցրեց ՀԱՊԿ գործունեությունը՝ պահանջներ ներկայացնելով այս կազմակերպության գլխավոր քարտուղարին: Այսօր նման մի բան նկատվում է ռուսական պատվաստանյութի թողարկման շուրջ ստեղծված քաղաքական մթնոլորտի հետ կապված: Իհարկե, Հայաստանն ինքնիշխան երկիր է և ինքն իրավունք ունի ընտրելու, թե կոնկրետ ինչ և ինչպես պատվաստել իր քաղաքացիներին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոհիշյալը, որ այս թեման ունի հստակ քաղաքական ենթատեքստ, նրանք ակնհայտորեն սկսում են խաղալ դրա վրա»,-ասաց նա։
Ռուսաստանցի փորձագետը նաև չբացառեց, որ հնարավոր է՝ դավադրություն չկա էլ այս ամենում, որ հայ մասնագետները պարզապես որոշեցին համեմատել օգտագործման պրակտիկան, ռուսական պատվաստանյութի բնութագրերը և դրա արտասահմանյան անալոգները, իսկ դա նույնպես ոչ ոք չի արգելում:
«Այնուամենայնիվ, եթե Հայաստանի վերջնական ընտրությունը կանգ չառնի ռուսականի վրա, դա կնշանակի միայն մեկ բան՝ թաքնված մարտահրավեր Մոսկվային: Բացի այդ, պարզ կլինի, որ Հայաստանի տարածքում մի ժամանակ կենսաբանական լաբորատորիաներ կազմակերպող կառույցները մեծացրել են իրենց ազդեցությունն այստեղ և չեն նվազեցրել, ինչը մենք կցանկանայինք հուսալ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ, ռազմավարական դաշնակիցներից մեկն է: Նաև կցանկանայի հուսալ, որ հնարավոր բողոքները «Sputnik V»-ի վերաբերյալ (որ ինչ-որ մեկը «մահացել է» դրանից և այլն) Հայաստանի տարածքից չեն գա»,-ասաց նա։
Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ հայ-ռուսական համագործակցությունն այս ոլորտում պետք է լինի լիովին թափանցիկ, հասկանալի, չբացառելով, որ դա կարող է անհասկանալի լինի երրորդ կողմի համար։
«Դա բնական կլիներ՝ հաշվի առնելով մեր ռազմավարական գործընկերությունը: Ռուս և հայ մասնագետներն ունեն այս ոլորտում աշխատելու բոլոր անհրաժեշտ հմտությունները: Այնուամենայնիվ, Հայաստանի «մարմնում» արևմտյան, բրիտանական պատվաստանյութ ներմուծելու բուն փաստը ինքնին խոսուն է: Բայց ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ի վերջո հավասարակշռելու է այս հարցը, որը դեռևս նոր խնդիր չի դարձել: Եվ որպեսզի ցույց տա Երևանի բաց լինելն այս ոլորտում, ես դեռ կցանկանայի հասկանալ, թե ինչ է պատահելու ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ, որոնք բավական տարօրինակ կերպով ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ Հայաստանում հավանություն էին տվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութի կիրառմանը։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը դեռևս փետրվարին հայտարարել էր, որ ձեռք բերվելիք «Sputnik V»-ի մեկ դեղաչափը Հայաստանի համար կկազմի մոտ 10 դոլար՝ գումարած տեղափոխման ծախսերը: Գայանե Սահակյանի խոսքով՝ դա այդ պահին Հայաստանին առաջարկվող տարբերակներից ամենահարմարն ու ամենամատչելին էր։