Քաղաքական

02.04.2021 18:33


«Համոզված ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու գործում». ՌԴ փոխարտգործնախարարը` ԼՂ շուրջ իրավիճակի մասին

«Համոզված ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու գործում». ՌԴ փոխարտգործնախարարը` ԼՂ շուրջ իրավիճակի մասին

2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ և Ֆրանսիա) այլ համանախագահների հետ ակտիվորեն աշխատել է արյունահեղությանը վերջ տալու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» հրատարակությանը տված հարցազրույցում:

«2020 թվականի հոկտեմբերին 3 երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների մակարդակով արվել են կարևոր հայտարարություններ ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները հակամարտող կողմերի միջև:

Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի կողմից մշակված հիմքային սկզբունքներն են ընկած 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության հիմքում, որով վերջ էր տրվում ռազմական գործողություններին և հրադադար էր հաստատվում Լեռնային Ղարաբաղում: Վստահ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում՝ որոնելով քաղաքական և դիվանագիտական միջոցներով հակամարտության տևական և երկարաժամկետ կարգավորման ուղիներ»,-ասել է Ռուդենկոն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը