Դուք դատարանը դրել եք ծիծաղելի սուբյեկտի տեղ․ Հայկ Ալումյանն Աննա Դանիբեկյանին (տեսանյութ)
Հարգելի դատարան, նախ երբ որ դատարանը մեզ առաջարկում է մեր բացատրությունները ներկայացնել մեր կողմից դատավարության ընթացքում ենթադրյալ խախտումների հետ կապված, լավ կլիներ, որ դատարանը ինքը իր կողմից բացառեր դատարանում գոնե կարգի խախտումը, չեմ ասում դատավարական խախտումներով, որով լեցուն է այս դատավարությունը։ Սահմանադրական կարգի ենթադրյալ տամպալման գործով նիստին ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ խոսքն ուղղելով դատավոր Դանիբեկյանին։
Նշենք, որ դատական նիստին դատավոր Դանիբեկյանը նախ անդրադարձավ մարտի 23-ին ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից նիստը լքելուն, ապա նաև մարտի 30-ին դատախազների կողմից նիստին չներկայանալու վարքագծին, ինչի հետևանքով դատական նիստեր անցկացնելն անհնար է դարձել։
«Գոնե կարգի խախտումը դատարանը պետք է բացառեր, գոնե ինքն իր համար։ Դատարանը երբ մտնում է դատական նիստերի դահլիճ, դրանից հետո պետք է հայտարարի, թե որ գործն է քննվում, դուք դա չեք հայտարարում։ Ես կբացատրեմ, թե ինչու։ Դուք դա չեք անում, որովհետև դուք չեք կարող հայտարարել, որ այստեղ մեկնումեկը մեղադրվում է քրօրեսգրքի 300,1 հոդվածով, որովհետև Ձեր վրա կսկսեն ծիծաղել, Դուք դատարանը դրել եք չեմ ուզում ասել խեղկատակի տեղ ծիծաղելի սուբյեկտի տեղ»,-ասաց Ալումյանը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։