Աշխարհ

02.04.2021 18:20


Լոնդոնի բնակիչը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել ավտոբուսի վարորդի վրա թքելու համար

Լոնդոնի բնակիչը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել ավտոբուսի վարորդի վրա թքելու համար

Լոնդոնի բնակչին դատապարտել են 18 ամսվա ազատազրկման ավտոբուսի վարորդի վրա թքելու համար, հայտնում է Sky News կայքը։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 13-ին։ 44-ամյա բրիտանացին նստել է ավտոբուս և հրաժարվել վճարել ուղեվարձը և վարորդի դիտողությունից հետո սկսել է ագրեսիվ վարք դրսևորել՝ հանել է դիամակը և թքել վարորդի վրա։

Վարորդին սրահից բաժանող պաշտպանիչ ապակու շնորհիվ վարորդը չի տուժել, սակայն տղամարդու իջնելուց հետո նրա թքից նմուշ է վերցրել և տարել ոստիկանություն։

Մարտի 24-ին իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մայքլ Այդոյին, որը դատարանում ընդունել է մեղքը։ Նրա նկատմամբ սահմանվել է 18 ամիս ազատազրկում և մոտ 180 դոլար տուգանք։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը