Լրահոս

15.04.2009 18:34


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Օլեքսանդր Կուպչիշինին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է  Ուկրաինայի փոխարտգործնախարար Օլեքսանդր Կուպչիշինին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Օլեքսանդր Կուպչիշինին:

            Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացումը և նշել, որ մեծ ներուժ կա երկու երկրների փոխգործակցության խորացման համար:

Փոխարտգործնախարար Օլեքսանդր Կուպչիշինն ասել է, որ Ուկրաինան շահագրգիռ է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացմամբ: Նա ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական երկխոսության ծավալումը կնպաստի տարբեր ուղղություններով փոխգործակցության ակտիվացմանը:

 Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը