Բաքվում ցուցադրել են ԼՂ-ում «Հայաստանի կողմից կիրառված» «Իսկանդեր» հրթիռների բեկորները (լուսանկար, տեսանյութ )
Բաքվում՝ «Ազերլենդշաֆտ» ԲԲԸ-ի տարածքում, Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA) ներկայացուցիչները ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների բեկորները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի պնդման, Հայաստանն Արցախյան պատերազմում օգտագործել է Ադրբեջանի դեմ: Այս մասին տեղեկացնում է haqqin.az կայքը:
2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի ականազերծման գործակալությունը վնասազերծում է ականներն ու զինամթերքը Շուշիում: «Իսկանդեր» հրթիռների բեկորները հայտնաբերվել են մարտի 15-ին Շուշիում գործակալության կողմից տարածքի ականներից և չպայթած զինամթերքից մաքրելու գործողության ընթացքում:
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել էր Ականազերծման գործողությունների գործակալությունը:
Այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման գործողության ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռի բեկորներ:
«Հրթիռի բեկորների աշխարհագրական կոորդինատները հետևյալն են. 39 ° 45'38.10" N 46 ° 44'33.90 "E և 39 ° 45'27.80" N 46 ° 45'25.80 "E: Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին»,-ասված է հայտարարության մեջ:
Գործակալությունում ընդգծել են, որ այս ամենը հաստատում է, որ Շուշի քաղաքի ուղղությամբ Հայաստանն Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդեր»ներ:

Աղբյուրը՝ tert.am