Հայտնվելով արաբական աշխարհի հեղափոխական իրադարձությունների հորձանուտում, որտեղ նկատվում են առանձին իսլամական երկրների ու ռազմաքաղաքական միավորումների, ինչպես նաեւ մեծ տերությունների համագործակցության նոր տարրեր` Իսրայելը վերջին շրջանում շարժվում է բավական բարդ դիվանագիտական օրակարգով: Մասնավորապես պաղեստինյան երկու մեծ ուժերի` ՀԱՄԱՍ-ի ու ՖԱԹՀ-ի միջեւ հաշտեցման գործընթացը, ու նաեւ` Պաղեստինի հարցում զիջումներ կատարելու Արեւմուտքի ճնշումները Իսրայելի ողջ պետական մեքենան այս օրերին լծել են երկրի ազգային շահերն առանց դիվանագիտական նրբանկատության պաշտպանելու գործին: Այդ տեսանկյունից մայիսի 19-ին եւ 22-ին արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման կապակցությամբ Իսրայելի գլխավոր դաշնակցի` ԱՄՆ նախագահի հնչեցրած երկիմաստ հայտարարությունները պաշտոնական Թել Ավիվի համար սեփական ռազմական, քաղաքական, իրավական ու պատմական հիմնավորումների ներկայացման պատճառ դարձան:
ԱՄՆ նախագահը մայիսի 19-ին հանդես եկավ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ծրագրային ելույթով, որում հնչեցրեց Իսրայելի համար ոչ այնքան հաճելի դրույթներ: Ելույթում Բարաք Օբաման հայտարարեց, որ Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ բանակցությունները պետք է ավարտվեն անկախ պաղեստինյան պետության կազմավորմամբ, իսկ Իսրայելն էլ պետք է վերադառնա մինչեւ 1967թ. պատերազմը եղած սահմաններին: Իսկ արդեն մայիսի 22-ին` ԱՄՆ քաղաքական առանձին շրջանակների դժգոհություններից հետո, Օբաման հարկ համարեց ճշգրտել իր այդ առաջարկությունները: Նա հայտարարեց, որ խոսքը տարածքային այնպիսի փոխանակությունների մասին է, որտեղ հաշվի կառնվի 1967թ. հետո ստեղծված փաստացի իրավիճակը եւ այդ հիմքով կհամաձայնեցվի Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ երկուստեք ընդունելի սահմանը:
Հարկ է նկատել, որ ԱՄՆ նախագահի այս վերջին հայտարարությունը հետեւել էր Բենիամին Նեթանյահուի հետ մայիսի 20-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններին, որոնց ավարտից հետո Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ վերադարձը 1967թ. սահմաններին հրեական պետության համար սպառնում է աղետի վերածվել, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս պաշտպանել երկիրը:
Սպիտակ տանն արված հայտարարությունից զատ` վարչապետ Նեթանյահուն, մայիսի 24-ին ելույթ ունեցավ նաեւ ԱՄՆ Կոնգրեսի առջեւ, որտեղ հանդես եկավ սեփական հիմնավորումների առավել հստակ ձեւակերպումներով: Նա մասնավորապես հայտարարեց, որ` ելնելով Իսրայելի պատմության ծանր դասերից, հրեաներն իրենց ինքնապաշտպանվելու իրավունք են վերապահում: «Մենք պնդում ենք, որ երկար ժամանակով պետք է պահպանվի մեր ռազմական ներկայությունը Հորդանան գետի երկայնքով»,-ասաց Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետի ելույթում տեղ գտած մի շարք դրույթներ կարեւոր նշանակություն ունեն նաեւ այլ հակամարտությունների եւ, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում նոր իրավական ու քաղաքական թեզեր ներառելու տեսանկյունից, քանի որ հիմնվում են միջազգային հարաբերություններում ընդունված չափորոշիչներից բոլորովին տարբերվող ռազմաքաղաքական ու պատմաիրավական հայեցակարգերի վրա:
Որո՞նք են արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման հրեական կողմի առաջ քաշած այն դրույթները, որոնք եթե քաղաքական տեսանկյունից տրամաբանված են թվում, ապա միջազգային իրավունքի առկա նորմերի (հատկապես խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած մի շարք բանաձեւերի) ու սկզբունքների (պետությունների ինքնիշխանության, այլ երկրների ներքին գործերին չխառնելու եւ այլն) հետ գոնե ունեն որոշակի խզում: Իսրայելի վարչապետի խոսքում տեղ էին գտել հետեւյալ թեզերը.
- ապառազմականացված պաղեստինյան պետություն,
- Իսրայելի ռազմական ներկայություն Հորդանան գետի երկայնքով,
- Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող վերաբնակեցված առանձին բնակավայրերի, ռազմավարական կարեւոր օբյեկտների ճանաչում` որպես Իսրայելի մաս,
- պաղեստինցի փախստականների խնդրի լուծում Իսրայելի սահմաններից դուրս,
- Երուսաղեմի ճանաչում` որպես ինքնիշխան եւ անքակտելի Իսրայելի մայրաքաղաքի:
Պաշտոնական Թել Ավիվի կողմից այս դրույթների առաջադրման համար բերվում են կարեւոր հիմնավորումներ: Դրանց թվում գլխավոր տեղ է զբաղեցնում Իսրայելի անվտանգության խնդրի առաջքաշումը, որից էլ ածանցվում են սահմանների, փախստականների եւ մյուս հարցերը: Իսրայելի պաշտոնական դիրքորոշման համաձայն` հրեական պետության անվտանգության երաշխիքը հրեա ժողովրդի` Իսրայել պետության այնպիսի սահմաններում երաշխավորված բնակության մեջ է, որտեղ հաշվի են առնված ժողովրդագրական առկա վիճակը, ժողովրդի բնականոն կենսագործունեության հնարավորությունն ու հրեաների հարեւանների հետ ունեցած պատմական փորձը:
Պետականության կառուցման քաղաքական նման հիմնավորումները, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունից զատ եւ անգամ դրան զուգահեռ` առաջ են քաշվում ժողովուրդների իրավունքների ու անվտանգության մասին հայեցակարգեր, պատմական խնդիրներ ունեցող ժողովուրդներին միջազգային հարաբերություններում համանման օրակարգով շարժվելու հնարավորություն են ընձեռում: Իհարկե, Իսրայելի ներկայացրած դրույթները նորություն չեն միջազգային քաղաքականության մեջ: Սակայն ժամանակ առ ժամանակ Թել Ավիվի դիրքերի սասանման պատճառով նման թեզերի ակտուալացումը նաեւ նոր հնարավորություն է բացում դրանք միջազգային իրավունքի ոլորտ ընդգրկելու առումով:
Սարո Սարոյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ
Իսրայելյան փորձ. նոր հեռանկարներ ԼՂ խնդրում