Տնտեսական

01.04.2021 17:13


Oդանավակայանում տաքսի ծառայություն մատուցող վարորդները տարեկան 200,000 դրամ տուրք կվճարեն. Կառավարությունը հավանություն է տվել նախագծին

Oդանավակայանում տաքսի ծառայություն մատուցող վարորդները տարեկան 200,000 դրամ տուրք կվճարեն. Կառավարությունը հավանություն է տվել նախագծին

Այսօր Կառավարության նիստում Կառավարության կողմից հավանություն տրվեց նախագծին, որով առաջարկվում է օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների կազմակերպման համար սահմանել Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար կկազմի տարեկան 200,000 դրամ:

Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5-րդ կետը լրացնել նոր ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

-անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանների տաքսի ծառայություն կազմակերպելու համար՝ տարեկան բազային տուրք՝ 200-ապատիկի չափով:

Նշենք, որ առաջարկվում է նաև տուգանքի նշանակում առանց օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիայի օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից տաքսի ծառայություններ մատուցելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Այս խորագրի վերջին նյութերը