Պետդեպն Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում հաստատել է Արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2020-ին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալզեկույցը, որում անդրադարձ է արվում ՄԻ-ին առչվող մի շարք ոլորտների:
Զեկույցի հեղինակներն անդրադարձել են Արցախյան պատերազմի ընթացքում Բաքվի կատարած հանցագործություններին։
Բացի այդ, նրանք ընդգծել են պատերազմին Թուրքիայի մասնակցության փաստը:
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, վերականգնեց վերահսկողությունը չորս շրջանների նկատմամբ, որոնք 1994 թվականից ի վեր վերահսկվում էին «անջատողականների» (չակերտները-Խմբ.) կողմից, Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյեմբերի 9-ին հայտարարված հրադադարի ռեժիմը հանգեցրեց երեք լրացուցիչ շրջանի վերահսկողության խաղաղ փոխանցմանն Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում»,-ասված է զեկույցում:
Պետդեպն Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում հաստատել է Արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2020-ին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ է արվում ՄԻ-ին առչվող մի շարք ոլորտների:
Զեկույցի հեղինակներն անդրադարձել են Արցախյան պատերազմի ընթացքում Բաքվի կատարած հանցագործություններին։
Բացի այդ, նրանք ընդգծել են պատերազմին Թուրքիայի մասնակցության փաստը:
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, վերականգնեց վերահսկողությունը չորս շրջանների նկատմամբ, որոնք 1994 թվականից ի վեր վերահսկվում էին «անջատողականների» (չակերտները-Խմբ.) կողմից, Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյեմբերի 9-ին հայտարարված հրադադարի ռեժիմը հանգեցրեց երեք լրացուցիչ շրջանի վերահսկողության խաղաղ փոխանցմանն Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում»,-ասված է զեկույցում:
Աղբյուրը՝ tert.am