Քաղաքական

01.04.2021 14:24


Ո՞ր երկրի դրոշն են ՊՆ-ում դրել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի դիմաց

Ո՞ր երկրի դրոշն են ՊՆ-ում դրել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի դիմաց

Հայաստանի Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Արտակ Դավթյանը երեկ ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։

ՊՆ կայքում հրապարակված լուսանկարների համաձայան՝ Դավթյանի դիմաց դրված է Հայաստանի դրոշը, իսկ Մուրադովի առջև դրվածն ակնհայտ ՌԴ դրոշը չէ: Փաստորեն փնթիությունն ու տգիտությունը արդեն թափանցել են ՊՆ շենք:

Զավեշտ. դրոշի սկանդալից հետո, ՊՆ կայքից հեռացվեց Արտակ Դավթյանի և Ռուստամ Մուրադովի հանդիպման մասին հաղորդագրությունը:

Ընդ որում, հեռացված հաղորդագրությունն ու լուսանկաներն արդեն իսկ լայնորեն տարածվել են համացանցում ու լրատվական կայքերում: Եվ պարզ չէ, թե ինչ կարիք կար հանդիպման տեքստային մասը հեռացնելու:

Աղբյուրը՝ Mediaport

Այս խորագրի վերջին նյութերը