Աշխարհ

01.04.2021 13:33


Ռումինիայում պահանջում են գլխավոր մարզչի հրաժարականը՝ Հայաստանից կրած պարտությունից հետո

Ռումինիայում պահանջում են գլխավոր մարզչի հրաժարականը՝ Հայաստանից կրած պարտությունից հետո

Ռումինիայի հավաքականի շուրջ կրքերը թեժացել են աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանից կրած պարտությունից հետո: Երեկվա խաղից հետո սոց.ցանցերում նախ երկրպագուներն են պահանջում գլխավոր մարզիչ Միրել Ռադոյիի հրաժարականը, ապա նաև լրատվամիջոցների ու պաշտոնատար անձանց կողմից սկսվեց բարձրացվել այդ հարցը:

«Ռադոյին պետք է միանշանակ հեռացվի այս արդյունքից հետո: Մեր խաղացողներն իհարկե սխալներ թույլ տվվեցին, բայց սա անընդունելի է: Մենք այնքան վատ վիճակում, որ անգամ անհավատալի է»,-գրել է թվիթերյան Romanian Football էջը:

Ռումինիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի գլխավոր քարտուղար Ջասթին Ստեֆանը ևս կոշտ քննադատության է արժանացել գլխավոր մարզչին ու ընդգծել, որ ֆեդերացիայում մեծ փոփոխություններ պետք է կատարվեն.

«Վաղը մենք պետք է խոսենք Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայում անհրաժեշտ փոփոխությունների մասին՝ թե՛ ադմինիստրատիվ, թե՛ մարզական առումով: Անչափ նվաստացնող էր Հայաստանից կրած պարտությունը … կարծեմ՝ պատմության մեջ առաջին անգամ: Աշխարհի առաջնությունում հայտնվելու միայն տեսական շանսեր մնացին»,-գրել է Ստեֆանը ֆեյսբուքի իր էջում:

Ռումինական Sport.ro կայքն էլ հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյին արդեն իսկ հայտարարել է, որ մտածում է հրաժարականի մասին, և հավանական է՝ մոտ օրերս վերջնական որոշում կկայացվի այս հարցում:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը երեք խաղից հետո 9 միավոր է վաստակել ու միանձնյա գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը: Հյս. Մակեդոնիան 6 միավորով երկրորդն է: Գերմանիան նույնքան միավոր ունի իր ակտիվում ու գտնվում է երրորդ հորիզոնականում: Ռումինիան 4-րդն է 3 միավորով, Իսլանդիան նույնքան միավորով 5-րդ տեղում է: Աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնի ընտրանին (0):

Այս խորագրի վերջին նյութերը