Արայիկ Հարությունյանը կատարել է Ալիևին տրված խոստումը. ինչ է կատարվում Կարմիր Շուկայում
Politik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր Շուկա կոչվող համայնքով անցնող ճանապարհով ազատորեն գնացել են Շուշի քաղաք: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով այդ ճանապարհին անցակետեր է դրել և հայ զինվորականները ստուգում են ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին: Արզումանյանի այս քայլը խիստ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին և Իլհամ Ալիևի բանագնացը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել է պաշտոնանկ անել Միքայել Արզումանյանին։
Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել էին ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջել Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին: Ճանապարհի հանձնումից կարճ ժամանակ անց Կարմիր Շուկան կհայաթափվի և տեղում կբնակեցվեն ադրբեջանցիներ:
Մեր այդ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց և, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստիպված է եղել առ ժամանակ հետ քաշվել, բայց նաև չի հրաժարվել ճանապարհից հայկական ԶՈւ ստորաբաժանումներին հեռացնելու մտքից, քանի որ ադրբեջանական կողմի հետ կա հստակ պայմանավորվածություն: Մեր հրապարակումը խանգարեց Արայիկ Հարությունյանին, քանի որ, մինչ զորքերի դուրսբերումն, արդեն դրա մասին տեղյակ էր հանրությունը:
Վերջին օրերին լուրեր ենք ստանում, որ Շուշի տանող ճանապար հսկող ՊԲ զինվորականներ չկան: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ադրբեջանցիները ստիպված են եղել մշտապես անցնել հայ զինվորականների կողմից հսկվող անցագրային կետերով: Ըստ էության, Արայիկ Հարությունյանը գաղտագողի կատարել է ադրբեջանի նախագահ Ալիևին տրված խոստումը: Հիմա իհարկե ճանապարհը ամբողջապես չի անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, բայց նրանք հիմա արդեն ազատորեն կարող են օգտվել այդ ճանապարհից՝ վստահ լնելով, որ իրենց ելումուտը չեն հսկի հայ զինվորականները։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Կարմիր Շուկայում կատարվող դավաճանական գործողությունների մասին գրել էր նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Եվ դա Կարմիր Շուկայում է արվում։ Դեռ մի ամիս առաջ եմ զգուշացրել, որ աչքներս այդ գյուղի վրա պահենք։ Եկել և ուզում են զավթել այն։ Արդեն գրեցի, թե ինչի համար։ Եվ այդ ամենը երկու դավաճանների՝ Նիկոլի ու Արայիկի համաձայնությամբ։ Նրանց հետ ձեռք բերված գաղտնի համաձայնությամբ։
Մի քիչ էլ փակագծեր բացեմ։ ԳՇ պետի ու բանակի հրամանատարության հայտնի հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, ամենևին էլ ՀՀ ներքաղաքական վիճակներով չէր պայմանավորված։ Թեման Կարմիր Շուկան էր։ Եվ երբ հրամանատարները կարծեցին, թե գյուղին այլևս վտանգ չի սպառնում, նահանջեցին քաղաքական պահանջներից։ Թերագնահատել են Նիկոլի ու Արայիկի ստորության աստիճանը։ Կարմիր Շուկայում նոր պրոցեսներ են սկսվել»,-գրել էր քաղաքագետը։