Մեկնաբանություն

01.04.2021 13:00


Թրքահպատակ «գել-խեղդն» ու իր տոկոսանկարիչ «գել-ափը». խուփը գլորվել, պուտուկը գտել է

Թրքահպատակ «գել-խեղդն» ու իր տոկոսանկարիչ «գել-ափը». խուփը գլորվել, պուտուկը գտել է

Մտերիմ մի մարդ նախօրեին հետաքրքրվեց, թե տեսե՞լ եմ արդյոք «Գելափ»-ի անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ նիկոլ փաշինն ու իր ադրբեջանաթուրքական քայլը (ԻՔ խմբակցություն), ոչ ավել, ոչ պակաս՝ 31.7 տոկոս ձայն ունեն: Չէի տեսել: Նայեցի: Ու զարմացա... այս հերձվածողների համեստությունից:

Ախր, ինչո՞ւ այդպես զուսպ, ինչ-որ քնձռոտ 31.7 տոկոս, մի՞թե դա կվայելե Արցախը թուրքին նվիրած, Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացրած, ժողովրդին ու պետությանը աղետի մատնած թրքահաչ «գելխեղդին»: Ախր, ինքդ՝ «գել-խեղդ», տոկոսանկարիչդ՝ «գել-ափ», միանգամից դնեիք ու մի «ծիծիլիոն» տոկոս զմփացնեիք: Կամ, ի՞նչ է, կակոյնիբուձ Քերոբյանի չափ «մենյու» չունեի՞ք, մի 319 տոկոս գլորեիք կամ, որ միանգամայն կհամապատասխաներ թե՛ նիկոլ փաշինի, թե՛ նրա համար վարկանիշ նկարողներին, գրեիք, որ այդ թրքահպատակն ու իր ուսապարկերը առնվազն 66.6 տոկոս ձայն ունեն:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա հնարավո՞ր է այս խեղկատակությանը լուրջ վերաբերվել:

Այդ հարցումը անցկացնելու վայրը նախ ճշտման կարիք ունի: Երևի հարցման ընդգրկուն մասը նիկոլի «քայլը» խմբակցության կամ ՔՊ (քանդել պետությունը) խմբոնի ժողովում են անցկացրել:

Առհասարակ, դժվար է հիշել «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության որևէ «նախընտրական» հարցում, որի ժամանակ ամենաբարձր վարկանիշը տվյալ պահի իշխանությունն ու իշխանավորները չեն ունեցել: Սրանք, եթե չենք սխալվում, 2018-ի մարտ–ապրիլին էլ Սերժ Սարգսյանի վարկանիշն էին ահագին բարձր «կրակել»: Հիմա սահուն անցել են նիկոլ փաշինին ծառայելու:

Իրականում ու արդեն շատ վաղուց նման «սոցհարցումներն» այսպես կոչված «քաղաքական տեխնոլոգիաների» մաս են կազմում: Նման հարցումներն ու, առավել ևս մտացածին «վարկանիշները» ունեն ընդգծված քարոզչական, հոգեբանական ներազդման ցցուն բաղադրիչ:

Չզլանանք և մի քանի նրբերանգ մանրամասնենք:

Նախ, նմանօրինակ «հարցումները» ու դրանց «արդյունքների» հրապարակումը, այս կամ այն գործչին կամ կուսակցությանը տոկոսներ վերագրելը պարզ նպատակ է հետապնդում՝ հանրությանը ցույց տալ, թե այսինչը կամ այնինչ կուսակցությունը հավանական ընտրություններում կարող է ամենից շատ ձայներն ստանալ: Նման հայտարարությունների ու «տոկոսներ» կրակելու նպատակներից մեկն այն է, որ ընտրողների մի որոշակի զանգված, հատկապես՝ «չկողմնորոշվածները» հակվում են դեպի «պոտենցիալ հաղթողին» ձայն տալուն:

Երկրորդը, որ մեր կոնկրետ իրավիճակում ավելի ակտուալ է, այն է, որ նմանօրինակ «հարցումների» նկարած «տոկոսներ» հրապարակելով, ըստ էության, գործող իշխանությունը հրահանգ է իջեցնում ԿԸՀ-ին ու պետական ապարատին, թե ինչ թիվ է ուզում նկարել «ընտրություններ» միջոցառումից հետո: Այսինքն, կեղծարարության, զանազան մանիպուլյացիաների և այլ սատանայությունների վերջնարդյունքում իրենք նախատեսել են նկարել 30-35 տոկոս «ձայն»: Բայց, որպեսզի իրենց նախատեսած կամ իրականացնելիք կեղծարարությունը շատ չզռռա, գրական ասած՝ աչք չծակի, «գել-խեղդը» առաջ է հրում նման «գել-ափ»-երի, որոնք, արդեն որպես կեղծարարության ծրագրի բաղկացուցիչ մաս, այսպես ասած՝ նախապատրաստում են «հանրային կարծիքը»: Այսինքն, էս թրքահպատակները նախատեսել են «արտահերթ ընտրություններում» Մուկուչյանի միջոցով մի 30-35 տոկոս «ձայն» գրել իրենց օգտին, հետո էլ կելնեն ու թե՝ տեսաք, հարցումներն էլ էին այդ կամ մոտիկ ցուցանիշ նախանշում: Դե, աղվեսը միշտ պոչն է վկա բերում:

Բայց, մեծ հաշվով, անիմաստ են բոլոր այդ սալտոները: Անիմաստ են, որովհետև արդեն ժանտահոտ տարածող (ռուսերեն դիպուկ բառ կա՝ смердящий) նիկոլ փաշինի օգտին ուզում է 31.7 տոկոսը ձայն տա, ուզում է՝ 66.6 տոկոսը, դրանից նա չի դադարելու լինել քաղաքական դիակ ու թրքահպատակ ոչնչություն: Դեռ չենք խոսում մնացյալ հանգամանքների մասին, որոնց վախից տվյալ սուբյեկտը առնվազն մի երկու գումարտակ ոստիկաններով շրջապատված է մի 150-200 մետր քայլում Երևանի կենտրոնում: Վախենո՞ւմ է: Ճիշտ է անում, թող շարունակի վախենալ: Հայաստանում ու հայությանն այդքան աղետ ու չարիք պատճառած ստահակը իրավունք չունի չվախենալու:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը