Աշխարհ

01.04.2021 21:50


Թուրքիայում գործող մի շարք ընդդիմադիր լրատվականներ տուգանվել են «իսլամական արժեքները ծաղրելու» համար

Թուրքիայում գործող մի շարք ընդդիմադիր լրատվականներ տուգանվել են «իսլամական արժեքները ծաղրելու» համար

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը տուգանք է նշանակել երկու ընդդիմադիր լրատվական ցանցի նկատմամբ՝ «իսլամի արժեքները ծաղրելու համար», հայտնում է Ahval-ը։

Ըստ խորհրդի, հեռուստատեսային քննարկման ընթացքում Halk TV-ի հաղորդավար Այշենուր Ասլանի և տնտեսագետ Էմին Չապայի կողմից «անպարկեշտ արտահայտություններ» են հնչել, որոնցում «Ալլահի անունը հեգնանքով է օգտագործվել»։

Մեկ այլ հեռուստաընկերություն՝ TELE1-ը, նույնպես տուգանվել է՝ լրագրող Էմրե Քոնգարի կողմից «18 րոպե» լրատվական հաղորդման ընթացքում արված արտահայտությունների համար։

«Քոնգարի կողմից «իսլամական ահաբեկչություն» տերմինի օգտագործումն իսլամը կապել է մահվան, բռնության և ոչնչացման հետ»,-նշել է խորհուրդը և հավելել, որ այդպես միաժամանակ վիրավորանք է հասցվել Թուրքիայի ժողովրդի կրոնական արժեքներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցների կողմից վերահսկվող Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը քննադատության է ենթարկվել վերջին տարիների ընթացքում երկրի մի քանի ընդդիմադիր լրատվականների նկատմամբ անհամաչափ տուգանքներ նշանակելու համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը