Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 27-ամյա մոր և նրա 7-ամյա դստեր դիերը
Այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանում, ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են դիեր։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի և 7-ամյա Կ. Մ-ի դիերը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։
Կ. Մ-ն Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երևանի ավագ դպրոցներից մեկի 1-ին դասարանում։