ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 1-ին արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանը, Վահագն Հովակիմյանը, ինչպես նաև որևէ խմբակցությունում չընդգրկված Արման Բաբաջանյանն ու Սերգեյ Բագրատյանը:
Նշենք, որ «ՀՀ Ընտրական օրենսգիրքը» սահմանադրական օրենք է, որն ընդունելու համար անհրաժեշտ է 80 պատգամավորների կողմ ձայները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան երկրորդ փորձից կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որտեղ էլ որոշում է ընդունվել արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ: ԱԺ խորհրդի նիստին չեն մասնակցել ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ներկայացուցիչները: