Քաղաքական

31.03.2021 22:11


Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կմիավորի թյուրքական աշխարհը»

Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կմիավորի թյուրքական աշխարհը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո նոր հնարավորությունների շարքում ամենակարևորը տրանսպորտն է: Այս մասին գրում է minval.az կայքը:

«Պատերազմն ավարտվել է և դարձել է պատմություն: Նոր հնարավորություններ են ի հայտ եկել: Դրանց թվում, կարծում եմ, ամենակարևորը տրանսպորտային հնարավորություններն են»,-ասել է Ալիևը թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հարցով:

«Այժմ Զանգեզուրը խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտի, կապի, ենթակառուցվածքների նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում`Հայաստանի համար»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ Հայաստանը երկաթուղային կապ չունի Ադրբեջանի հետ:

«Այդ կապը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով: Հայաստանը երկաթուղային կապ չունի նաև հարևան Իրանի հետ: Նախիջևանի միջոցով այս կապը նույնպես կարող է ապահովվել»,-նշել է Ալիևը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը