Լրահոս

31.03.2021 19:36


Ապրիլի 10-ին տեղի կունենա Գարի Քյոսայանի և իր ջազ քառյակի համերգը՝ նվիրված Միշել Լեգրանին

Ապրիլի 10-ին տեղի կունենա Գարի Քյոսայանի և իր ջազ քառյակի համերգը՝ նվիրված Միշել Լեգրանին

Ապրիլի 10-ին ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Գարի Քյոսայանի և իր ջազ քառյակի համերգը՝ նվիրված Միշել Լեգրանին։

Ծրագրում կհնչեն Գարի Քյոսայանի հեղինակային նոր և սիրված ստեղծագործություններ, համաշխարհային ջազային հիթեր, ինչպես նաև Միշել Լեգրանի սիրված ստեղծագործություններից։

Իրենց գեղեցիկ կատարումներով երեկոն անմոռանալի կդարձնեն Սոնա Ումրոյանը, Ալլա Սահակյանը, Կարինկա Իգնատյանը, Նելլի Մանուկյանը, Վարշամ Գևորգյանը։

Սիրով սպասում ենք

* * *

Գարի Քյոսայան (1947, ապրիլի 27, Երևան), հայ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար։

1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Եղել է առաջին ջազ նվագողներից մեկը Հայաստանում։ Գարի Քյոսայանն իր ջազային գործունեությունը սկսել է 1973 թվականից՝ ստեղծելով Հայաստանի առաջին ջազ տրիոն։ 1988 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 1990 թվականին ստեղծել է «Գարի Քյոսայան ջազ կվարտետ» համույթը։ Գրել է մի շարք երաժշտություններ, կատարել է գործիքավորումներ, ձայնագրել է ալբոմներ, հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ 1998 թվականին մասնակցել է առաջին երևանյան միջազգային ջազ փառատոնին։ ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին՝ «Քեզ համար» ձայնասկավառակը, որտեղի երաժշտական փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ջազ ալբոմ» և «Լավագույն ջազ երաժիշտ» մրցանակներին։ 2000 թվականին գրել է Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի երաժշտությունը։ 2003 թվականին տեղափոխվել է Երևան։ 2010 թվականին գրել է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» թատերական ներկայացման երաժշտությունը։

Այս խորագրի վերջին նյութերը