Կոտայքի մարզում «Շանգրի Լա» խաղատան դիմաց բախվել են Mercedes-ն ու КамАЗ-ը. կա վիրավոր
Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Աշոտ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Բարսեղյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Աբովյանի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։