«Հերի՛ք է, հոգնել եմ «լոքդաունից»». Սլովենիայում տղամարդն էլեկտրական սղոցով փորձել է ներխուժել երկրի խորհրդարան (տեսանյութ)
Սլովենիայում տղամարդը փորձել է էլեկտրական սղոցով ներխուժել խորհրդարանի շենք: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով երկրի ՆԳՆ-ին, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի:
Հաղորդվում է, որ 19:00-ից հետո (21:00 երևանյան) Օրենսդիր ժողովի շենքին էլեկտրական սղոցով զինված տղամարդ է մոտեցել: Ոստիկանները, որոնք հերթապահելիս են եղել շենքի մոտ, ձերբակալել են տղամարդուն: Լյուբլյանայի ոստիկանությունը հաղորդել է, որ ոչ ոք չի տուժել:
Մասնավորեցվում է, որ տղամարդը ձերբակալության պահին բղավել է. «Հերի՛ք է, հոգնել եմ «լոքդաունից»»:
Նշվում է, որ խորհրդարանում այդ պահին Օրենսդիր ժողովի նախագահին վստահություն հայտնելու մասին նիստ էր ընթանում: Պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն են հայտնել խոսնակին:

Աղբյուրը՝ tert.am