Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2021 թվականի ապրիլի 1-ից Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի և Ա․Բաբաջանյան փողոցի հատման վայրում (Բ4 թաղամասի հարակից հատված) կդադարեցվի երթևեկությունը 10 օրով։
Որպես այլընտրանքային ուղղություն՝ վարորդներին առաջարկվում է օգտագործել Զ․ Անդրանիկի փողոցը, ինչպես նաև Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-Րաֆֆու փողոց ուղղությունը։
Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Երթևեկության փոփոխություն՝ Բաբաջանյան- Աշտարակ ճանապարհահատվածում