Աշխարհ

31.03.2021 20:20


Ամերիկյան ներդրումային բանկը 2021-ին Թուրքիայի համար 15% գնաճ է կանխատեսել

Ամերիկյան ներդրումային բանկը 2021-ին Թուրքիայի համար 15% գնաճ է կանխատեսել

Ամերիկյան «Goldman Sachs» ներդրումային բանկի տնտեսագետները մարտի 30-ի հրապարակված զեկույցում Թուրքիայի վերաբերյալ ոչ բարենպաստ կանխատեսումներ են արել:

Չնայած ավելի վաղ հրապարակված զեկույցում փորձագետներն 2021թ. Թուրքիայի տնտեսության համար ավելի բարձր աճ էին կանխատեսել, վերջերս թուրքական ազգային արժույթի՝ լիրայի օրեցօր արժեզրկման ֆոնին այլ արդյունքի են հանգել:

Նրանց համոզմամբ՝ լիրայի արժեզրկումը բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսական աճի վրա:

Զեկույցում նշվում է, որ ապրիլին Թուրքիայում գնաճը կհասնի մինչև 18 տոկոսի, սակայն տարին կամփոփվի 15 տոկոս գնաճի ցուցանիշով:

Նման պայմաններում կազմակերպության մասնագետները Թուրքիայի տնտեսական աճի ցուցանիշը 2021-ի համար 5.5%-ից իջեցրել են 3.5%-ի: Նրանց համոզմամբ՝ Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասորդը համարժեք կլինի համախառն ներքին արդյունքի 1.5 տոկոսին: Ավելի վաղ նրանք կախատեսել էին 3.5 տոկոս:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը