Աշխարհ

31.03.2021 19:47


80-ամյա թուրք դերասանուհին Էրդողանին վիրավորելու համար ազատազրկման է դատապարտվել

80-ամյա թուրք դերասանուհին Էրդողանին վիրավորելու համար ազատազրկման է դատապարտվել

Թուրք դերասանուհի Նիլյուֆեր Այդանը (Այդան Ջանբուլա) 11 ամիս 20 օրվա ազատազրկման է դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:

Նշենք, որ համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ երկրի նախագահին վիրավորելը հանցագործություն է ու պատժվում է առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։

Թուրքական դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք դերասանուհու դեմ: Դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Այդանը սոցիալական ցանցերում 2016-2018թթ. «Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ է արել»:

Դատական լսումների ժամանակ 80-ամյա դերասանուհին, հերքելով իրեն առաջադրված մեղադրանքները, դատարանից պահանջել է արդարեցնել իրեն:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը