Լրահոս

31.03.2021 11:38


20 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1148 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

20 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1148 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1148 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 192 639-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3515 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 892 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2623-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 459 է, ընդհանուր առողջացածներինը՝ 173 064, փաստացի բուժվողներինը՝ 15 168 (մեկ օրում ավելացել է 669-ով): Մեկ օրում արվել է 6354 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 853829 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը