17-ամյա աշակերտը, ով կասկածվում է Գյումրիում 26-ամյա տղային սպանելու մեջ, կալանավորվեց և տեղափոխվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Գյումրիի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Վ-ի նկատմամբ։
Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Դավիթ Վ-ն, ով կասկածվում է մարտի 27-ին Գյումրիում Երևանյան խճուղու թիվ 135 Ա շենքի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Դադրանյանին սպանելու մեջ, կալանավորվեց և տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Մարտի 29-ին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել էին մարտի 27-ին Գյումրիում, Երևանյան խճուղում, թիվ 135 Ա շենքի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Դադրանյանի սպանությունը կատարողի ինքնությունը։
Ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում Կումայրիի Ոստիկանության բաժին էր ներկայացել Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Վ-ն, ով խոստովանել էր, որ սպանությունը կատարել էր ինքը՝ իր մոտ եղած դանակով։
Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Դավիթ Վ-ն ներկայացրել էր նաև հանցագործության գործիք դանակը։